• Գլխավոր
  • Մեր մասին
  • Ուսուցիչներ
  • Տեսադարան
  • Վիդեոներ
  • Արևելյան փիլիսոփայություն
  • Դասեր
    • Յոգայի դասեր
    • Ուսուցչական դասընթաց
    • Մեդիտացիա
  • Դասացուցակ
  • Բլոգ
    • Խորհուրդներ
  • Կապ
  • Հայերեն
  • English
Yoga Federation of Armenia
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ուսուցիչներ
  • Տեսադարան
  • Վիդեոներ
  • Արևելյան փիլիսոփայություն
  • Դասեր
    • Յոգայի դասեր
    • Ուսուցչական դասընթաց
    • Մեդիտացիա
  • Դասացուցակ
  • Բլոգ
    • Խորհուրդներ
  • Կապ
  • Հայերեն
  • English

Հաթհա յոգա

  • Գլխավոր
  • Բլոգ
  • Հաթհա յոգա
  • Տրատակա (կենտրոնացած հայացքի սևեռում)

Տրատակա (կենտրոնացած հայացքի սևեռում)

  • Հրատարակված է yogafed
  • Կատեգորիաներ Հաթհա յոգա
  • Ամսաթիվ March 13, 2021
  • Մեկնաբանություններ 0 մեկնաբանություն
trataka

Տրատական Հաթհա յոգայի շատկարմաներից վերջինն է:

Ի՞նչպես կատարել։

Մոմը վառեք և դրեք մոմը այնպես, որ անմիջապես լինի աչքերին հավասար հարթությամբ։ Նստեք ցանկացած հարմարավետ մեդիտացիոն դիրքով՝ գլուխը և իրանը ուղիղ: Մոմը դրեք մարմինից թևի երկարության չափ հեռավորության վրա։ Փակեք աչքերը և հանգստացրեք ամբողջ մարմինը, հատկապես՝ աչքերը։ Մի քանի րոպե հետևեք մարմնի անշարժ ու կայուն վիճակին: Պահեք մարմինը բացարձակապես անշարժ ամբողջ պրակտիկայի ընթացքում: Բացեք աչքերը և նայեք մոմի լույսին: Փորձեք չթարթել կոպերը կամ ակնագնդերը չտեղաշարժել որևէ կերպ։ Կենտրոնացումը ամբողջությամբ պահեք մոմի լույսին, և այդպես մարմնի նկատմամբ գիտակցությունը կկորի։ Եթե միտքը սկսում է թափառել, հետ բերեք այն դեպի պրակտիկային։ Մեկ-երկու րոպե հետո, երբ աչքերը հոգնում են կամ սկսում են արցունքոտվել, հանգիստ փակեք դրանք: Աչքերը փակելով՝ հայտնվում է մոմի պատկերը, փորձեք շարունակել հետևել այդ պատկերին։ Այդ պատկերը կարող է շարժվել վեր ու վար, կամ կողքից կողք, հետևեք դրան և փորձեք կայունացնել։

Երբ պատկերն այլևս հնարավոր չէ տեսնել, նրբորեն բացեք աչքերը և մեկ անգամ ևս նայեք մոմի լույսին։

Կրկնեք հայացքի սևեռումը այսպես։ Այնուհետև,կրկին փակեք աչքերը և նայեք ներքին պատկերին:

Շարունակեք կատարել սա 3 կամ 4 անգամ:

Ավարտելուց հետո աչքերը փակեք ափերով, որից հետո բացեք ու շփեք աչքերը սառը ջրով։ Այստեղ ավարտում է պրակտիկան:

Ե՞րբ կատարել։ Տրատական կարող է կատարվել ցանկացած ժամանակ, բայց ամենալավ ժամանակը արշալույսին կամ մթնշաղին է, երբ ստամոքսը դատարկ է:

Տևողությունը։ Սկսնակները պետք է կատարեն միայն 1 կամ 2 րոպե:  Հիմնական նպատակների համար  10 րոպեն բավարար է: Հոգևոր նպատակների համար կամ աչքի արատը շտկելու համար տրատական կարող է կատարվել  երկար ժամանակահատվածով։

Նրանք, ովքեր տառապում են անքնությամբ  ու մտավոր լարվածությամբ պետք է կատարեն այս պրակտիկան

10-15 րոպե գիշերը քնելուց առաջ:

Հաջորդականություն։ Տրատական պետք է կատարվի ասանաներից և շնչառական տեխնիկաներից հետո և որից հետո կարելի է կատարել մեդիտացիա կամ շավասանա (մեռյալի դիրք)։ 

Նախազգուշական միջոցներ։ Տրատական պետք է կատարալ չթրթռացող ու կայուն մոմի լույսով, հետևաբար որևէ քամի չպետք է լինի։ Փորձեք պրակտիկայի ընթացքում խուսափել որևէ լարվածությունից։ Աչքերը առանց թարթելու ընդունակությունը պետք է աստիճանաբար զարգացնել՝ անընդհատ կատարելով այս պրակտիկան։ Տրատական հրաշալի միջոց է մաքրելու կուտակված բարդույթները, խնդիրները և խլացրած մտքերը։

Հակացուցումներ։  Բարձր աստիճանի կարճատեսության, աստիգմատիզմի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել սև կետ՝ մոմի լույսի փոխարեն։ Էպիլեպտիկները նույնպես չպետք է տրակտակա կատարեն մոմի լույսի նեքո, այլ պետք է ընտրեն լիովին կայուն առարկա։

Օգուտներ։ Այս պրակտիկան աչքերը պարզ և պայծառ է դարձնում: Այն հավասարակշռում է նյարդային համակարգը ՝ ազատելով նյարդային լարվածությունը,

անհանգստությունը, դեպրեսիան և անքնությունը: Այն բարելավում է հիշողությունը և օգնում է զարգացնել կենտրոնացումը և ուժեղ կամքի ուժը։ Այն ակտիվացնում է աջնա չակրան (երրորդ աչքը) և գերազանց նախապատրաստում է մեդիտացիայի։

Տարբերակներ։ Տրատակայի ժամանակ կարելի է կիրառել ցանկացած անձնական առարկա։ Այնուամենայնիվ, ցանկալի չէ հայացքը սևեռել լուսնի, բյուրեղյա գնդիկի, հայելու վրա կամ կատարել խավարում։ Խուսափեք կատարել այն արևի վրա, այդպես կարող եք վնասել աչքի ցանցաթաղանթը։

Ի սկզբանե առարկան ընտրելուց հետո այն չպետք է փոխվի՝ հակառակ դեպքում մտքին հարկավոր կլինի ժամանակ՝ նոր առարկան յուրացնելու համար: Այսպիսով, ընտրեք առարկան և շարունակեք պրակտիկան այդ առարկայով։

Նշումներ։ Պրակտիկայի ընթացքում նայելով որևէ առարկայի՝ աչքերը չպետք է թարթել։ Նպատակը մտքի կենտրոնացումն է և զսպել մտքի տատանումները։ Սա պետք է կատարել առանց որևէ լարվածության, հանգիստ ու առանց ջանքերի։ Հենց որ սա հաջողվի, մտքի թաքնված ներուժը հանկարծակի ի հայտ կգա։ Տրատակա բառը նշանակում է «նայել» կամ «սևեռել»:  Այն ֆիզիկապես և մտավոր պրակտիկաների արանքում է գտնվում, որը տանում է գիտակցության ավելի բարձր մակարդակների:

Նյութը պատրաստեց՝

Կիմա Բաղդասարյանը

Գրականություն՝ 

Սվամի Սատյանանդա Սարասավատի, «Ասանա, պրանայամա, Մուդրա, Բանդհա»

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։

Նյութեր
  • Օշո <<Ազատություն անցյալից>>(Ապստամբ լինելը դա էակի ծաղկումն է)
  • ՇՐԻ ՇՐԻ ՌԱՎԻ ՇԱՆԿԱՐ , << ՄԵՂՔԸ և ՀՈԳԻՆ>>
  • Նստակյաց կյանք վարելու վտանգները. Ինչո՞ւ է նստելը դարձել ծխելուն հավասար վտանգավոր
  • Մուդրաներ
  • Պադմասանա կամ լոտուսի դիրք
  • Կապալբհաթի պրանայամա կամ շնչառական տեխնիկա
  • Սարվանգասանա կամ ուսերի վրա կանգ
  • Տրատակա (կենտրոնացած հայացքի սևեռում)
  • Յոգական սննդակարգ
  • Հաթհա յոգա
  • Բանդհաներ
  • ՍԵՌԱԿԱՆ ԿԱՄ ՍԵՔՍՈՒԱԼ ԷՆԵՐԳԻԱ (ՕՇՈ)
  • ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱԹՀԱ ՅՈԳԱ ՊՐԱԴԻՊԻԿԱՅԻՑ Լեզվի մաքրում (շարունակելի)
  • Ինչպե՞ս հեշտությամբ սովորել և հիշել սանսկրիտով ասանաների անունները:
  • Ի՞նչ է յոգան, ծագումը և զարգացումը
Թեմաներ
  • Ասանա (2)
  • Հաթհա յոգա (6)
  • Հանգստացնող ասանաներ (1)
  • Յոգա Փիլիսոփայություն (6)
  • Շրի Շրի Ռավի Շանկար (1)
  • Սկսնակ (2)
  • Օգտակար է իմանալ (4)
  • Օշո (2)

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻՆ

Carousel Categories

You need edit page and config category for shortcode

Post Views: 177
  • Տարածել
author avatar
yogafed

Previous post

Յոգական սննդակարգ
March 13, 2021

Հաջորդ նյութ

Trataka (concentrated gazing)
March 14, 2021

You may also like

մուդրաներ
Մուդրաներ
25 March, 2021
լոտուսի—դիրք
Պադմասանա կամ լոտուսի դիրք
20 March, 2021
kapalbhati
Կապալբհաթի պրանայամա կամ շնչառական տեխնիկա
20 March, 2021

Թողնել պատասխան Cancel reply

You must be logged in to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ