• Գլխավոր
  • Մեր մասին
  • Ուսուցիչներ
  • Տեսադարան
  • Վիդեոներ
  • Արևելյան փիլիսոփայություն
  • Դասեր
    • Յոգայի դասեր
    • Ուսուցչական դասընթաց
    • Մեդիտացիա
  • Դասացուցակ
  • Բլոգ
    • Խորհուրդներ
  • Կապ
  • Հայերեն
Yoga Federation of Armenia
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ուսուցիչներ
  • Տեսադարան
  • Վիդեոներ
  • Արևելյան փիլիսոփայություն
  • Դասեր
    • Յոգայի դասեր
    • Ուսուցչական դասընթաց
    • Մեդիտացիա
  • Դասացուցակ
  • Բլոգ
    • Խորհուրդներ
  • Կապ
  • Հայերեն

Օգտակար է իմանալ

  • Գլխավոր
  • Բլոգ
  • Օգտակար է իմանալ
  • ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱԹՀԱ ՅՈԳԱ ՊՐԱԴԻՊԻԿԱՅԻՑ Լեզվի մաքրում (շարունակելի)

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱԹՀԱ ՅՈԳԱ ՊՐԱԴԻՊԻԿԱՅԻՑ Լեզվի մաքրում (շարունակելի)

  • Հրատարակված է yogafed
  • Կատեգորիաներ Օգտակար է իմանալ
  • Ամսաթիվ February 27, 2021
  • Մեկնաբանություններ 0 մեկնաբանություն
tongue cleaning

Հիգիենայի մասին յոգայական կենսակերպի համաձայն` անհրաժեշտ է մաքուր պահել ոչ միայն մարմնի արտաքին, այլ նաև ներքին մասերը: Յոգերը հատուկ ուշադրություն են դարձնում լեզվին` որը սննդից ու ջրից կլանում է կենսական էներգիան: Լեզվի մակերևույթի աղտոտումը վատթարացնում է սննդի յուրացումը և փակում է համային ռեցեպտորները, մինչդեռ դրանք շատ կարևոր դեր ունեն մարսողության պրոցեսի համար: Յոգերը ենթադրում են, որ համային ռեցեպտորների որոշակի գրգռման ժամանակ որոշակի կազմով թուք է արտադրվում: Ստամքոսը պատրաստվում է ընդունել և մշակել այն սնունդը` որը կախված ինչ որ չափով կախված է լեզվից և բերանի խոռոչի հիգենայից: Եթե լեզվի վրա անընդհատ սպիտակ փառ կա, ապա սնունդը դժվարությամբ կարող է հասնել համային ռեցեպտորներին, ինչը հանգեցնում է մարսողության որոշ բարդությունների: Փառակալված լեզուն բացասական ազդեցություն է ունենում նաև շնչառության պրոցեսի վրա: Լեզվի մաքրման համար կարելի է օգտագործել թեյի կամ աղանդերային գդալ: Ատամները մաքրելուց հետո գդալը թրջել տաք ջրում և այն ուռուցիկ մասով դեպի վեր պահելով` թույլ սեղմումով քերե’ք լեզվի լորձը: Գդալը պետք է շարժել հետ-առաջ, աջ-ձախ և հակառակը: Մաքրումը դադարեցրե’ք այն ժամանակ, երբ գդալի վրա ոչինչ չի մնա: Այնուհետև բերանը ողողել ջրով: Լեզուն պետք է վարդագույն դառնա և հաճելի տեսք ստանա: Պրոցեդուրայի վերջում, դատարկ ստամոքսին կարող եք մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ կուլ տալ: Նման պրոցեդուրայից մարսողության պրոցեսը զգալիորեն բարելավվում է, սնունդն ավելի համեղ է թվում: Այն նպաստում է նաև շնչառության բարելավմանը, իսկ վատ մարսղության դեպքում` տհաճ հոտի նվազեցմանը:

Լեզվի մաքրումը պարտադիր է կատարել ամեն առավոտ։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Հեղինակ Ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյան

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։

Post Views: 11
  • Տարածել
author avatar
yogafed

Previous post

Ինչպե՞ս հեշտությամբ սովորել և հիշել սանսկրիտով ասանաների անունները:
February 27, 2021

Հաջորդ նյութ

ՍԵՌԱԿԱՆ ԿԱՄ ՍԵՔՍՈՒԱԼ ԷՆԵՐԳԻԱ (ՕՇՈ)
February 28, 2021

You may also like

մեջքի ցավ
Նստակյաց կյանք վարելու վտանգները. Ինչո՞ւ է նստելը դարձել ծխելուն հավասար վտանգավոր
28 March, 2021
սնունդ
Յոգական սննդակարգ
10 March, 2021
բանդհա
Բանդհաներ
1 March, 2021

Թողնել պատասխան Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ