Շավասանա կամ մեռյալի դիրք
Ասանան Սանսկրիտով: शव, Śhava – մեռյալ, आसन, Āsana – դիրք
Ինչպե՞ս է հարկավոր կատարել ասանան:
Շավասանան կաարելու համար պառկեք մեջքի վրա, ձեռքերը դրեք մարմնից 15սմ հեռավորության վրա, ափերը դեպի վերև ուղղված։ Կարելի է գլխի տակ բարակ շոր դնել անհարմարությունից խուսափելու համար։ Թողեք ձեռքի ափերը մնան կլոր։ Ոտքերը կարող եք մի փոքր հեռացնել իրարից, որպեսզի հարմարավետ լինի։ Փակեք աչքերը։ Գլուխը և ողնաշարը պետք է լինի մի գծի վրա։ Գլուխը մի շարժեք։ Թուլացրեք ամբողջ մարմինը և դադարեցրեք ցանկացած շարժում։ Բնական շնչեք, այնպես որ այն դառնա ռիթմիկ և հանգիստ։
Բարդության մակարդակ: Սկսնակ
Հակացուցումներ: Չկան
Շնչառություն։ Բնական և հանգիստ շնչեք՝ հաշվելով 27 թվից մինչև զրոն։ Կրկնելով մտքում․ ես շնչում եմ 27, ես արտաշնչում եմ 27, 26 և այսպես մինչև զրոն։ Եթե շեղվեք և մոռանաք հաջորդ թիվը, ապա նորից սկսեք հաշվել 27-ից։ Եթե միտքը մի քանի րոպե կարողանք կենտրոնացնել շնչառության վրա, ապա մարմինը կթուլանա։
Տևողություն։ Ընդհանրապես ինչքան երկար տևի շավասանան այնքան լավ, չնայած 1 կամ 2 րոպեն բավական է տարբեր ասանաների միջև անելու համար։
Ուշադրություն։ Ֆիզիկական՝ամբողջ մարմնի թուլացմանը, շնչառությունը Հոգևոր՝աջնա չակրա
Օգտակարություն։ Ասանան թուլացնում է ամբողջ հոգեկան համակարգը։ Այն իդեալական է քնից առաջ, ասանաները սկսելուց առաջ, ընթացքում և վերջում, մասնավորապես ակտիվ վարժություններից հետո, ինչպես օրինակ սուրյա-նամասկարան է, ինչպես նաև երբ կատարողը զգում է ֆիզիկական և մտավոր հոգնացություն։ Երբ մարմինը ամբողջովին թուլացած է, գիտակցությունը բարձրանում է՝ հասնելով պրատյախարայի (մտքի անջատում զգայարաններից)։
Զգուշացում։ Մեթոդի ժամանակ չի կարելի նույնիսկ չնչին շարժել մարմին։