1. Սննդի չափաբաժինը, որն ամբողջությամբ համապատասխանում է յոգայի պրոցեսին և հոգեկան առաջընթացին, անվանվում է յոգական սննդակարգ:

2. Սնունդը սերտորեն կապված է գիտակցության հետ:

3. Գիտակցությունը ձևավորվում է սննդի նրբագույն էությունից:

Սննդի ազդեցությունը.

4. Զուտ սնունդը մաքրում է մարդու ներքին էությունը:
5. Սադհակա ներքին բնույթի մաքրումը բացահայտում է բարձրագույն ‘’ԵՍ’’-ի հիշողությունը և հանգեցնում է ինքնաիրացման:
6. Սնունդը կարևոր դեր է խաղում մեդիտացիայում:
7.Յուրաքանչյուր սնունդ տարբեր կերպ է ազդում գլխուղեղի տարբեր բաժինների վրա:
8. Մեդիտատիվ նպատակներով պետք է օգտագործել թեթև, սննդարար և սատտվայական սնունդ:
9.Սննդի չափաբաժինը երեք տեսակ է լինում` սատտվիկ սննդակարգ, ռաջասիկ սննդակարգ և տամասական սննդակարգ:

Սննդի որակները.

10. Կաթը, գարին, խուրման, ցորենը, մրգերը, բանջարեղենները, կարագը, մեղրը և նուշը սատտվիկ սննդամթերքներ են: Դրանք միտքը մաքուր ու հանգիստ են պահում:
11.Ձկնեղենը, ձուն, մսեղենը, կծու սոուսը, ասաֆետիդան ռաջասիկ սննդամթերքներ են: Դրանք բորբոքում են կրքերը:
12. Տավարի միսը, գինին, սխտորը, սոխը տամասական սննդամթերքներ են: Դրանք բորբոքում, մթագնում են միտքը և այն եթերային են դարձնում:
13.Յոգայի աշակերտը պետք է հրաժարվի յոգայի պրակտիկային խանգարող սննդամթերքներից:

Սննդակարգի ընտրությունը.

14. Նա պետք է հրաժարվի մանանեխից, թթու, կծու մթերքներից, ասաֆետիդայից, ինչպես նաև մարմինը պասերով հյուծելուց:
15.Հոգական պրակտիկայի համար խորհուրդ է տրվում հալած կարագով /յուղով/ համեմված խաշած բրինձը:
16. Չերուի օգտագործումը մեծապես նպաստում է յոգական պրակտիկային:
17. Պետք է բրինձը եփել յուղով, սպիտակ շաքարավազով և կաթով: Հենց դա է չերուն:
18. Բնազդը կամ ներքին ձայնը Ձեզ կհուշի ինչ սննդամթերքներ ընտրել:
19.Դուք Ձեզ համար լավագույն խորհրդատուն եք, որը կօգնի Ձեր խառնվածքին և կազմվածքին օպտիմալորեն համապատասխանող սատտվայական յոգական կերակրացանկ կազմելիս:
20. Սննդակարգին հետևյալ պահանջներն են ներկայացվում` այն պետք է պահպանի Ձեր ֆիզիկական ուժերը, հիանալի առողջությունը և մտավոր առույգությունը:
21.Մարդու բարեկեցությունը կախված է ճիշտ սնվելուց:

Դիետետիկայի իմացությունը.

22. Բոլոր հնարավոր աղիքային հիվանդությունները, վարակիչ հիվանդությունների նկատմամբ բարձր զգայունությունը, հյուծվածությունը և հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի թույլ դիմադրողականությունը, ռախիտը, ցինգան, անեմիան կամ արյան հեմոգլոբինի պակասը, ավիտամինոզը կապված են սխալ սնվելու հետ:
23.Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա դիետետիկա գիտության հիմունքները, եթե ցանկանում է պահպանել ֆիզիկական և մտավոր առույգությունը, լավ առողջությունը, էներգիայի և կենսունակության բարձր մակարդակը:
24. Կաթն ինքնին հիանալի սննդամթերք է: Լավ հաշվեկշռված սնունդ է: Այն իդեալական սնունդ է պրանայամայով զբաղվող յոգի համար:
25.Պրանայամա կատարողները պետք է կիրառեն նաև կարագ և կոնֆետներ: Դրանք զովացնում են օրգանիզմը:
26. Կաթը չպետք է եռացնել: Այն պետք է եռման հասցնել և վերցնել կրակի վրայից: Երկար եռացնելու արդյունքում վիտամինները քայքայվում են և կաթի` որպես դիետիկ սննդի ողջ օգուտը կորչում է:
27.Ծամե՛ք դեղին սալոր: Դա բուժիչ մթերք է:

Շրջահայաց եղե՛ք․

28. Սննդի չափաբաժնում կտրուկ փոփոխություններ մի՛ կատարեք: Ցանկացած փոփոխություն պետք է դանդաղ և աստիճանաբար կատարվի:
29.Զգուշորեն ծամե’ք սնունդը: Միայն դա բավարար է, որպեսզի այն լավ մարսվի, կլանվի և յուրացվի օրգանիզմում:
30. Անհրաժեշտ է լավ հաշվեկշռված, բայց ոչ բարձր կալորիականություն ունեցող սննդակարգ:
31.Հրաժարվե’ք բարձր կալորիականություն ունեցող սննդակարգից, քանի որ այն հանգեցնում է լյարդի, երիկամների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների:
32.Դուք այն սնունդն եք, որն ուտում եք:
33.Շատակերները և էպիկուրականները կարող են նույնիսկ չերազել յոգայում հաջողությունների հասնելու մասին:
34.Միայն նա, ով չափավոր սննդակարգ է պահպանում և կանոնակարգել է իր սնունդը, կարող է յոգ լինել, և ոչ այլ ոք:
35. Օգտագործե՛ք այնքան սնունդ, որպեսզի այն չզբաղեցնի ստամոքսի կեսից ավելին, ստամոքսի ¼ մասը ջրով լցրե՛ք, իսկ մնացած մասը թողե՛ք գազերի անջատման համար: Նման սննդակարգը չափավոր է համարվում:
36. Նախքան ուտելը սկսելը ուտելիքը Աստծուն մատուցե՛ք:
37. Յոգայով մի՛ զբաղվեք սնունդն ընդունելուց անմիջապես հետո, ինչպես նաև այն ժամանակ, երբ քաղցած եք;
38.Յոգային անցնելուց առաջ մի քիչ կարագով կաթ խմե՛ք:

Մթերքների բնույթը.

39.Այն սննդամթերքները, որոնք ավելացնում են կենսունակությունը, էներգիան, առույգությունը, և ուրախությունը , բարելավում են առողջությունը և բացի այդ համեղ են, թեթև, սննդարար և հաճելի, համարվում են սատվիկ սննդամթերքներ:
40.Դառը, թթու, աղի, չափազանց կծու, քաղցր, չորացած և այրող սննդամթերքները, որոնք ցավ, թախիծ են առաջացնում և հիվանդությունների հանգեցնում, դասակարգվում են ռաջաս սննդամթերքների մեջ:
41.Լճացած, անհամ, տհաճ հոտով, փչացած կամ խառնած մթերքները կազմում են տամաս սնունդի շարքերում:
42. Խուսափե՛ք ոչ թարմ, տհաճ հոտ ունեցող, կեղտոտ, երկու անգամ տաքացրած, գիշերը մնացած մթերքներ, ինչպես նաև շատ հասած կամ տհաս մրգեր ուտելուց:
43.Սննդակարգը համարվում է լավ հաշվեկշռված, երբ նրանում նույն համամասնությամբ առկա են տարբեր բաղադրիչներ` սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, հանքանյութեր և այլն:

Ուտել ապրելու համար

44.Նա, ով ուտելու համար է ապրում, մեղսավոր է, իսկ ապրելու համար ուտողը` իսկական սուրբ կամ յոգ:
45.Սնունդը պետք է մարմնի ջերմության պահպանման, նոր բջիջների արտադրության և օրգանիզմի կենսագործունեության ապահովման համար:
46. Սննդի հարցում բնական և համեստ եղե՛ք:
47. Մեդիտացիայով զբաղվողին շատ քիչ սնունդ է անհրաժեշտ:
48.Առավոտյան կիտրոնի հյութ և մեղր օգտագործե՛ք: Դա առողջություն, էներգիա է տալիս և զտում է արյունը:
49.Երեկոյան թեթև սնունդ օգտագործե՛ք: Լրիվ բավարար է մեկ բաժակ թեյ խմելը, կամ մրգեր ուտելը: Այդ դեպքում Դուք կարող եք առավոտյան վաղ ինքնուրույն արթնանալ մեդիտացիա կատարելու համար: Երեկոյան բրինձ մի կերե՛ք:
50. Պարզ, բնական սննդամթերքները և առանց ալկոհոլի պարունակության խմիչքները, որոնք գրգռիչ ազդեցություն չեն ունենում, նպաստում են հյուսվածքների վերականգնմանը, էներգիա են առաջացնում, պահպանում են մտքի անխռովությունը և մաքրությունը և յոգայով զբաղվող մարդուն օգնում են հասնել կյանքի նպատակին:
51.Յոգի համար ցանկալի է մրգային սննդակարգ պահպանել: Այն բարերար և մեղմ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Այն զտում է համակարգը: Դա դրական սննդակարգ է:
52.Օգտակար է սպանաղ, դառը դդում օգտագործելը:

Ընդհանուր խորհուրդներ

56. Սնունդն ընդունե՛ք, երբ աշխատում է պինգալան կամ սուրյա-նադին /տաք, ‘’արևային’’ էներգետիկ կանալը, որը բացվում է աջ ռունգում/: Դա նպաստում է սննդի մարսմանը:
57.Գիշերը ձախ կողի վրա քնե՛ք: Սնունդը լավ կմարսվի:
58. Սնունդն ընդունելուց հետո 10ր-ի ընթացքում նստե՛ք վաջրասանա դիրքով: Դա կնապստի սննդի լավ մարսմանը:
59.Հրաժարվե՛ք բուսայուղից, թթվեցրած կաթի և տապակած կերակուրներից, սովորական դդումից, չիլիական բիբարից, հնդկական արմավից:
60. Մի՛ ծանրաբեռնեք ստամոքսը գիշերը: Ծանրաբեռնված ստամոքսով Դուք սովորականից ավելի երկար կքնեք և բաց կթողնեք առավոտյան մեդիտացիան:
61. Հնարավորինս քիչ խմեք, կամ Հրաժարվեք թեյից և սուրճից:
62.Կերե՛ք և խմե՛ք որպես Ձեր ստամոքսի տեր:
63. Հատուկ հակում մի՛ ունեցեք ինչ-որ որոշակի սննդակարգի նկատմամբ:
64.Մի՛ դարձեք ստամոքսի զոհը:
65. Շատ ժամանակ մի՛ հատկացրե՛ք սնվելու խնդիրներին: Օգտագործե՛ք բնական պարզ սնունդ:

ՍԻՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։

© 2021 Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա – Բոլոր իրավունքները պահպանված են