Ամբողջ աշխարհը բաղկացած է սիրուց, և ամեն մարդ է բաղկացած սիրուց: Եվ դուք մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին. ամեն ինչ Աստված է, ամեն ինչ սեր է: Այդ դեպքում ո՞րն է նպատակը: Շատ լավ, ամեն ինչ Աստված է, բայց ինչ է դա՞, ու՞ր է տանում կյանքը: Կյանքը տանում է կատարելության, այդպես չէ՞: Մենք կատարելություն ենք ուզում: Իսկ ինչո՞ւ կատարելություն: Արդյոք կյանքն արդեն կատարյալ չէ: Ոչ, քանի որ սերն ունի 6 խեղաթյուրում: Չնայած որ երկրի արարումն  արդեն սիրով լի բաժակ է, այդ սերն ունի խեղաթյուրման 6 տեսակ: Եվ որո՞նք են դրանք. զայրույթ, տարփանք, ժլատություն, խանդ, գոռոզություն և կապվածության մոլորություն: Այսպիսով կա 6 տիպ խեղաթյուրում: Կենդանիների մոտ նույնպես կան այս խեղաթյուրումները, բայց նրանք չունեն դրանք հաղթահարելու հնարավորություն, քանի որ նրանց ղեկավարում է բնությունը: Հոգին մաքուր սեր է, մատերիան` խեղաթյուրում է: Բայց մարդկային արարածները օժտված են ճանաչելու ընդունակությամբ, այնպես որ մարդը շարժվում է այդ խեղաթյուրումներից դեպի կատարյալ սերը կամ մաքուր սիրուն: Հենց այստեղ էլ կայանում է ողջ Սաադնայի նշանակությունը` պրակրիտին, մեդիտացիաները: Ո՞րն է դրանց նպատակը: Դա որևէ արարածի մեջ խեղաթյուրումներից շարժումն է դեպի մաքրությունը կամ ետ դեպի նրա սկզբնաղբյուրը: Գոյություն ունի կատարելության 3 տեսակ. մի տեսակը գործողության կատարելությունն է, մյուսը` խոսքի կատարելությունը, իսկ երրորդը զգացմունքների կատարելությունն է, ձեր զգացմունքների ներքին աշխարհի կատարելությունը: Հասկանու՞մ եք` ես ինչի մասին եմ խոսում: Եվ շատ հազվադեպ կարելի է գտնել բոլոր կատարելությունները մեկ մարդու մեջ: Դա բարդ բան չէ, բայց հանդիպում է շատ հազվադեպ: Որոշ մարդիկ կարող են կատարյալ լինել իրենց գործողություններում, սակայն ներսում նրանք զգում են գրգռվածություն և զայրույթ: Այս դեպքում, եթե նրանք արտաքնապես կատարում են կատարյալ գործողություններ, նրանք կատարյալ չեն: Ինչ-որ մեկը կարող է աշխատանքի ընթացքում ստել, և նրանց խոսքը կարող է լինել ոչ կատարյալ, բայց նրանք իրենց գործը ճշտությամբ են անում կամ էլ զգում են, որ ճիշտ են անում, և ներքնապես իրենք իրենց լավ են զգում:

Ենթադրենք բժիշկը կարող է հիվանդին ասել. «Ոչ, ոչ, մի անհանգստացեք, ձեր հիվանդությունը կբուժվի, և Դուք կապաքինվեք», չնայած, որ Դուք միգուցե չապաքինվեք, և բժշկին սա հայտնի է, այնուամենայնիվ, բժիշկը երբեմն ասում է այդ սուտը: Այդ կերպ նրա խոսքը կատարյալ չէ, սակայն նրա մտադրությունները, որոնք խոսքերի ետևում էին, իսկական են: Կամ էլ երբ փոքրիկ երեխան մոտենում է ձեզ և հարցնում, թե որտեղից հայտնվեց մյուս փոքրիկ աղջիկը կամ տղան ձեր տանը: Դուք պատասխանում եք, որ երեխային արագիլն է բերել: Դուք ստեցիք երեխային, սակայն այդ երեխան այլ կերպ չի էլ հասկանա, այդ պատճառով էլ դուք նրան խաբեցիք: Այսպիսով խոսքը կատարյալ չէ, բայց մտադրությունները, զգացմունքները, որոնք այդ խոսքերի ետևում են, կատարյալ են: Իսկ երբ ինչ-որ մեկը սուտն ասում է վատ մտադրություններով, այդ դեպքում և զգացմունքները, և խոսքը կատարյալ չեն: Այնուհետև դա նաև կարտացոլվի գործողություններում, ինչպես որ հայտնի է: Դուք հասկանու՞մ եք` ինչի մասին եմ ես խոսում, թե դա շատ բարդ է: Ենթադրենք ինչ-որ մեկը սխալ է գործում: Եթե դուք տեսնում եք սխալը ու սկսեք զայրանալ, ապա դուք ոչնչով լավը չեք լինի այն մարդուց, որը գործել է այդ սխալը: Քանի որ ինչ-որ մեկի գործողությունները կատարյալ չէին, այժմ նաև ձեր զգացմունքները կատարյալ չեն, և դուք հայտնվեցիք միևնույն նավակում: Իսկ գործողությունները երբեք չեն կարող լինել կատարյալ, ցանկացած գործողություն թերություն կունենա այս կամ այն տեղ: Սակայն երբ զգացմունքներն են դառնում ոչ կատարյալ, ապա դա պահպանվում է երկար ժամանակով: Ներքին կատարելությունը կորսված է, հասկանու՞մ եք, դա պա՞րզ է: 

Այսպիսով, երբ դուք տեսնում եք ինչ-որ մի անկատարելություն, ասենք անարդարություն ինչ-որ մեկի հանդեպ, ի՞նչ կերպ եք դուք վարվում: Եթե դուք ներսում «եռում եք»` «դա անարդար է, դա անարդար է…», ապա դուք դառնում եք էլ ավելի անկատար: Առավելագույնս պահպանեք ձեր ներքին կատարելությունը և խոսքի կատարելությունը, այդ դեպքում դուք կարող եք պայքարել արտաքին անկատարելության դեմ: Ձեզ համար հասկանալի՞ է, թե ես ինչի մասին եմ խոսում: Առաջին տեղում ամենակարևորն է, ներքին կատարելությունը, այսինքն հանգստի ներքին վիճակը: Իսկ ի՞նչ ենք մենք սովորաբար անում. մենք  մի անկատարելությունից անցնում ենք մյուս անկատարելությանը. ինչ-որ մեկը ժլատ է, և դուք զայրանում եք նրա ժլատության վրա: Այո, այդ մարդը ժլատ է, դա այդպես է, բայց դուք պակաս ժլատ չեք, քան նա, դուք ձեր մեջ մաքրություն չեք բերում, այլ դուք փոխում եք մաքրության նկատմամբ ձեր ճաշակը: Ձեզ համար հասկանալի՞ է: Խեղաթյուրության փոփոխությունը չի բերում կատարելություն, սակայն սովորաբար բոլորն էլ այդպես են անում: Նրանք պարզապես փոխում են խեղաթյուրումները: Տարփանքը դառնում է զայրույթ, զայրույթը դառնում է խանդ կամ ժլատություն, կամ գոռոզություն,  կամ էլ մոլորություն: Մենք այս դեպքերում պարզապես մի անկատարելությունից անցնում ենք մյուսին: Սա հասկանալի՞ էր: Ցանկացած գնով պահպանեք ինքնատիրապետումը, իսկ ի՞նչ պետք է դրա համար անել. հիշել, որ ցանկացած գործողություն կատարվում է համաձայն որևէ մի օրենքի: Այդ պատճառով էլ, երբ դուք տեսնում եք տարբեր գործողություններ  և գտնում եք, որ դրանք կատարյալ չեն, թույլ մի տվեք այդ անկատարելությանը մտնել ձեր սիրտ, ձեր էություն և հասցնի ձեզ բարկության: Գիտեք` կան մարդիկ, ովքեր պայքարում են մարդու տարբեր իրավունքների համար: Լավ է, դուք պայքարում եք իրավունքների համար, բայց ձեր ներսում ամբողջությամբ անկարգություն է: Դուք զայրույթի մեջ եք, և ձեր զայրույթը ավելի լավը չէ, քան տարփանքը, դա ավելի վատ է, քան տարփանքը,  նախանձությունն ավելի վատ է, քան զայրույթը, այն ոչնչով լավը չէ զայրույթից: Այս ամենն անկատարելություն է, բոլոր 6 անկատարելություններն էլ , ինչպես եք դուք կարծում, մեկը մեկից լա՞վն են: Բոլորովին էլ այդպես չէ: Դուք հասկանու՞մ եք` ինչի մասին եմ ես խոսում: Իսկ Սաադնան գոյություն ունի այն բանի համար, որպեսզի պահպանի կատարելությունը և թույլ չտա այս կամ այն փոքրիկ իրադարձություններին այստեղ կամ այնտեղ հանի ձեզ հավասարակշռությունից: 

Ասենք ինչ-որ մեկը ձեզ հրում է, ծիծաղում է ձեզ վրա: Լավ, նրանց խոսքը կատարյալ չէ, բայց պետք չէ կարծել, որ նրանց զգացմունքներն էլ կատարյալ չեն: Պետք չէ տեսնել մտադրությունները` ուրիշ մարդկանց սխալների ետևում: Դուք հասկանու՞մ եք ինձ: Երբ մենք տեսնում ենք մտադրությունները ուրիշ մարդկանց սխալների ետևում, ապա միտքը գնում է ոչ մաքրության կողմը` փոխարինելով մի անմաքրությունը մյուսով: Դա չի դարձնում ոչ մի բանը մաքուր կամ կեղտոտ, դա միայն վատացնում է իրավիճակը: Դուք ըմբռնու՞մ եք իմ ասածի իմաստը: Ահա թե ինչու դա կոչվում է Վիկարա: Վիկարա նշանակում է խեղաթյուրում,  պրակրիտի և վիկրիտի,  աշխարհի արարումն իր մեջ ներառում է բնություն և դրա խեղաթյուրումներ: Զայրույթը չի հանդիսանում մեր բնությունը, այն մեր բնության խեղաթյուրումն է, խանդն էլ չի հանդիսանում մեր բնությունը, դա էլ է մեր բնության խեղաթյուրում: Ինչու՞ ենք մենք դա անվանում ոչ մաքուր: Դուք գիտե՞ք` ինչու են տարփանքը, զայրույթը, խանդը հանդիսանում ոչ մաքուր: Ինչու՞: Դրանք բոլորն էլ կան բնության մեջ, այդպես չէ ՞: Ասենք դուք հրահրում եք շանը և նա դառնում է զայրացկոտ, կամ էլ դուք հրահրում եք երեխային, և նա զայրանում է: Եվ տարփանքը, դա էլ կա բնության մեջ: Ամեն ինչ գալիս է տարփանքից: Մեզնից յուրաքանչյուրը ծնվել է տարփանքից: Այդտեղ նաև գոյություն ունի ուժեղ ցանկություն: Դա աշխարհի արարման մի մասն է: Բայց ինչու՞ ենք մենք դա անվանում խեղաթյուրում: Ինչու՞ են դրանք ոչ մաքուր: Քանի որ դրանք չեն տալիս հնարավորություն փայլելու իսկական Ես-ին: Մեղքը այն է, ինչ թույլ չի տալիս հոգուն ներսում դրսևորվել և փայլել լիովին: Դուք հասկանու՞մ եք: Ինչ էլ որ դուք անեք, եթե դա ինչ-որ բանում  ճնշում է իսկական Ես-ին, թույլ չի տալիս նրան փայլել, ճնշում է անկեղծությունը (որի մասին մենք խոսեցինք երեկ),  ճնշում է իսկական Ես-ի բնությունը և խոչընդոտում է նրա փայլելուն, ապա մենք դա անվանում են մեղք: Մեղքը չի հանդիսանում ձեր բնությունը: Դուք չեք ծնվել մեղքի մեջ, մեղքն նման է ծալվածքներին հագուստի վրա, դրանք ուղղակի պետք է, ինչպես հարկն է, արդուկել, հարթեցնել բոլորը: Ինչու՞ է տարփանքը մեղք: Գիտե՞ք` ինչու է այն մեղք համարվում: Քանի որ տարփանքի վիճակում դուք չեք ընկալում մյուս մարդուն, ինչպես որ կյանքը, դուք չեք հարգում կյանքը, դուք օգտագործում եք նրան, ինչպես օբյեկտի: Դուք դարձնում եք նրան ձեր զվարճանքի օբյեկտ: Այնպես որ դուք ինչ-որ բանում ստվերապատում կամ չեք տեսնում իսկական Ես-ը մյուս մարդու մեջ: Եվ դա միակ պատճառն է, ինչի պատճառով տարփանքը հանդիսանում է մեղք: Սերը դրան հակառակ է, սիրո մեջ կա հնազանդություն,  դուք տեսնում եք մյուս մարդուն ինչպես աստվածայինի, ինչպես բարձրակարգի, դուք բարձրացնում եք մատերիան հոգու մակարդակին:

 Վերցրեք կուռքը, որին դուք խոնարհվում եք, դա քար է, դա մատերիա է, բայց երբ դուք նրան խոնարհվում եք,  այն այլևս կուռք չէ, արձան կամ նկար, այն դարձավ ապրող իրականություն, դուք տվեցիք նրան կյանք: Դուք բարձրացնում եք նրան Աստծո, սիրո մակարդակին: Դուք շարժվում եք կատարելության ուղղությամբ: Զայրույթը մեղք է, քանի որ երբ դուք զայրանում եք, դուք կորցնում եք կենտրոնացվածությունը,  դուք կորցնում եք Ձեր իսկական Ես-ը տեսնելը: Եվ դուք նորից կենտրոնանում եք ոչ թե աստվածայինի, անսահմանի, մեծի վրա, այլ դուք դառնում եք փոքր, դուք նորից առարկաները դարձնում եք փոքր, ինչպես օբյեկտները: Նշանակում է` զայրույթը մեղք է, խանդը մեղք է, մեղքի զգացումն էլ է մեղք: Ինչու՞ է այդպես: Դուք չեք խոստովանում իսկական Ես-ը որպես աշխարհում գործող միակ գործիչ: Դուք սահմանափակում եք փոքրիկ միտքը մինչև գործողություն, որը տեղի է ունեցել կամ էլ որը տեղի է ունենում ինչ-որ մեկի միջոցով: Դրանք շատ խորը գիտելիքներ են: Լսեք դրանք շատ ուշադիր: Եղեք շնորհակալ այն բանի համար, որ ձեզ տրված են այն որակները, որոնք դուք ունեք, քանի որ դրանք ձեր սեփական գործերը չեն: Նույնն էլ վերաբերում է այն դերին, որը ձեզ վիճակված է խաղալ: Ենթադրենք դրամայի մեջ ձեզ տվել են ինչ-որ մի դեր խաղալ, ասենք ձեզ տվել են խաղալ չարագործի դերը, և դուք այն շատ լավ եք խաղում: Եվ չարագործն այդ դեպքերում լավ գիտի, որ ես չարագործ եմ, բայց ես միայն խաղում եմ այդ դերը, ես շատ անկեղծ եմ իմ դերում:  Սանսկրիտով մի ասացվածք կա, գիտե՞ք, թե ինչի մասին է այնտեղ ասվում. «ամենից առաջ հարգեք վատ մարդուն, իսկ հետո լավին: Քանի որ վատ մարդը ձեզ համար օրինակ է ծառայում, «մի արեք այնպես, ինչպես ես` ի վնաս ինձ»»: Հանցագործը բանտում է: Պետք չէ ատել բանտում եղած հանցագործին այն բանի համար, որ նա հանցագործ է: Բանտում, եթե նա նույնիսկ հանցագործ է,  նա Աստծո մարմնացումն է:  Նա ձեզ մեծ ծառայություն է մատուցել: Երբեք պետք չէ ատել թմրամոլին, քանի որ նա ձեզ տվել է այնպիսի լավ դաս, նա էլ իր դերն ուներ: Դուք դա հասկանու՞մ եք: Եվ երբ դուք հասկանում եք ճշմարտության այս հիմնական օրենքները, ապա ձեր ներքին կատարելությունը դառնում է այնպես կայուն, որ ոչինչ այս մոլորակում չի կարող նրան տատանել:  Այդ դեպքում ոչինչ չի կարող ձեզ վնասել: Դուք դա հասկանու՞մ եք: Եվ խոսքի կատարելությունը, դուք պետք է նորից նայեք խորությամբ այն զգացմունքներին, որոնք թաքնված են խոսքերի ետևում: Ինչ-որ մեկը սուտ է ասում կամ ասում է ինչ-որ բան դառնացած լինելով: Ենթադրենք երբեմն մայրն ասում է երեխային. «Գնա և անհետացի, ինձ մի անհանգստացնի»: Մայրն իրականում դա ի նկատի չունի, որ երեխան գնա ու անհետանա: Եթե երեխան կորչի, մայրը դժբախտ կլինի: Եվ այսպես, եթե դուք հասկանաք մտադրությունները, որոնք կանգնած են խոսքի անկատարելության ետևում, ապա դուք չեք դառնա կատարյալ ձեր զգացմունքներում: Ձեր ներքին կատարելությունը կմնա, այն կպահպանվի: Հասկանու՞մ եք:  Եթե դուք տեսնեք, որ ինչ-որ մեկը անազնիվ է, և դուք զայրանում եք այդ բանի վրա,  ապա դուք դառնում եք անհույս: Դուք կատարյալ չեք կրկնակի: 

Այսօր առավոտյան ես ձեզ ասացի, որ հոգեբանությունն ունի մեծ թերություն. այն պնդում է, որ ձեր մեջ` խորը մի տեղ կա վախ, կա մեղքի զգացում, որ խորը մի տեղ թաքնված է զայրույթ: Այդ հոգեբանները, հավատացեք ինձ, չունեն ոչ մի պատկերացում մտքի և գիտակցության մասին: Վստահեցնում եմ ձեզ, որ ձեր խորքում դուք երանության, ուրախության շատրվան եք: Ձեր խորքում, առանցքը ձեր կենտրոնում ճշմարտությունն է: Դա սերն է, լույսը: Այնտեղ չկա մեղքի զգացում, վախի զգացում: Ձեր մեջ` խորը մի տեղ ամեն ինչ հիասքանչ է: Փորփրեք խորը և տեսեք, հոգեբանը երբեք չի հասել նման խորության: Այդ ամենը, մեղքի զգացումը, բոլորը պրակրիտի խեղաթյուրումներն են: Եվ դուք գտնում եք դրանք պրակրիտիում: Հիսուսը զայրացել է 2 անգամ. նա դուրս արեց մարդկանց եկեղեցուց, այնպես չէ ՞:  Նա գոռաց զայրույթից: Կրիշնան մի անգամ խախտեց իր խոստումը, նա ասաց, որ երբեք իր ձեռքը զենք չի վերցնի, սակայն պատերազմում, որ նկարագրված է Մախափխարաթմայում, երբ անհնար դարձավ հաղթել Բիշմային, նա իր ձեռքը վերցրեց սուդա սանչակռան և ասաց. «Ես պատրաստվում եմ քո վերջը տալ, հանձնվու՞մ ես դու վերջապես, թե ոչ»: Նա այդպես զայրացավ: Ի՞նչ է դա: Որովհետև ամեն մի հույզ, ամեն մի զգացմունք, ամեն մի  զգացողություն տանում է ձեզ դեպի ներքին նվիրական ծաղկման, ներքին կատարելության: Այսպիսով, գործողության մեջ պետք չէ տեսնել կատարելություն, պետք չէ այնտեղ այն փնտրել: Գործողության մեջ դուք կարող եք տեսնել, թե ինչպես է բժիշկը վիրահատում, նա բացում է ստամոքսը կամ կրծքավանդակը, մտցնում է այնտեղ հերձադանակը, բայց նրա մտադրությունները միանգամայն այլ են, չնայած վիրահատության ժամանակ շատ մարդիկ են մահանում: Հասկանու՞մ եք` ինչի մասին եմ ես խոսում:  Ամեն մի գործողություն ունի թերություն:  Ասեք ինձ ցանկացած գործողություն, և ես ցույց կտամ ձեզ, որ այնտեղ կա թերություն:  Ասենք դուք մարդկանց տալիս եք ողորմություն, ցուցաբերում եք ողորմածություն, և այդ դեպքում այստեղ կա շատ բացասական պահ: Դուք ստորացնում եք նրանց արժանապատվությունը, ինքնահարգանքը: Այսպիսով, բոլոր գործողություններն ունեն իրենց վատ կողմերը: Այսպիսով, զգացմունքներում կատարելությունը հնարավոր է: Կատարելությունը խոսքում կարող է հասնել ավելի բարձր մակարդակի: Գործողություններում, նույնպես, մեծամասամբ հնարավոր է կատարելություն: Եվ նույնիսկ, երբ հասնում են խեղաթյուրումները, դրանք կոչվում են վիկարներ, երբ դրանք գալիս են, մի վստահեք վիկարներին կամ խեղաթյուրումներին: Հագուստի վրա կան ծալքեր, պետք չէ դրանց շատ ժամանակ հատկացնել, քանի որ այն, ինչին ուղղված է ձեր ուշադրությունը, ձեր մեջ ավելի շատ է աճում: Եթե դուք հավատաք այն բանին, որ ինչ-որ մեկը զայրույթի մեջ է, կամ նա ժլատ է, կամ զգում է տարփանք ,  ապա դա ոչ միայն նրա մեջ է գտնվում կամ նրա մեջ է եղել ժամանակի ինչ-որ հատված, այժմ այն կտեղավորվի ձեր մտքում ընդմիշտ: Ահա թե ինչումն է տարբերությունը:

 Տեսեք, կենդանիները միակցվում են և հետո թողնում են այդ զբաղմունքը, ու չեն մտածում սեքսի մասին մի ամբողջ տարի, մինչև չգա հաջորդ սեզոնը: Բայց մարդը շարունակում ու շարունակում է պահել դա իր ուղեղի մեջ: Այ հենց սրա մասին է մի քանի տեղ խոսել Կրիշնան Գիտայի մեջ: «Արջուն, ի՞նչ պատահեց քո մտքի հետ: Դու մեծացնում ես այդ վիկարները քո մեջ, և դրանք փոխարինում են մեկը մյուսին, մի ոչ մաքրությունը փոխարինվում է մեկ ուրիշով, և դրանք շարունակում են բազմանալ քո մեջ: Թուլացիր, իմացիր, որ ես եմ հանդիսանում այն միակ գործիչը, երբ ցանկացած բան տեղի է ունենում այս աշխարհում, նայիր այդ ամենին որպես երազի, որպես դրամայի: Միայն այդպես դու կարող ես մնալ քո կենտրոնում»: Կա մի պատմություն, ես այն ձեզ կպատմեմ: Մի անգամ Ռամանայայում Ռամա աստվածն ու Լագշմանը (սրանք 2 գլխավոր գործող դեմքերն են էպիկական վեպում Ռամանայայի մեջ): Այսպիսով, Ռամային պահանջվեց Գառուդի ` իր ամենանվիրված աշակերտներից մեկի օգնությունը: Եվ հենց այն ժամանակ, երբ նա նետի նշանառության տակ էր: Եվ  Գառուդան փրկեց նրան այդ նետից: Եվ այդ նվիրված աշակերտը կամ Ռամայի հետևորդը փրկեց նրան: Նա փրկեց Ռամայի կյանքը: Այն բանից հետո, երբ դա տեղի ունեցավ, նրա գլխում կասկած առաջացավ. «Ես այս ամբողջ տարին մտածում էի, որ Ռաման իմ փրկիչն է, ես մտածում էի, որ նա է ինձ օգնում: Բայց եթե ես նրան այսօր չփրկեի, նա կմահանար, այսօր նրան իմ օգնությունն էր պետք: Ես նրան փրկեցի: Հիմա ես ինչպե՞ս կարող եմ նրա վրա հույս դնել: Փաստորեն ես ավելի ուժեղ եմ, քան նա, նա սովորական է թվում, որովհետև եթե ես չլինեի, նրանք կմահանային, բայց ուսուցիչն ու նրա եղբայրը կմահանային ռազմի դաշտում»: Գառուդային համակել էին կասկածները և շարունակում էին նրան տիրել: Գիտեք, երբ ուղեղին տիրում են կասկածները, գիտակցությունը սկսում է ճնշվածություն զգալ ավելի ու ավելի շատ: Կա մի բան, որը կարող է տեղեկացնել ձեզ կամ էլ քայքայել, դա կասկածն է: Երբ կասկածանքը բույն է դնում հոգում, ապա ասում են, որ մարդն իր տեղը չի գտնում ոչ այս, ոչ այն աշխարհում, քանի որ նա չի կարողանում առաջադիմել ոչ այս, ոչ ներքին աշխարհում: Ահա այսպիսին էր Գառուդայի կասկածանքը: Նա այնպիսի վհատության մեջ էր, որ իր ամբողջ հավատը տատանվեց, և ի՞նչ անել հիմա: Բայց նա չէր կարող ասել Ռամային, որ ինքը նրանում կասկածում է, նա չէր կարող ասել «գիտես` ես կասկածներ ունեմ, կարո՞ղ ես դու լինել իմ վարպետը, կփրկե՞ս դու ինձ, թե ոչ, քանի որ դու կարծես ավելի թույլ ես, քան ես»: Գառուդան չէր կարող համարձակվել գնալ և հարցնել նրան: Եվ նա հանգիստ գնաց հարցրեց Նաառադայից, որն աստվածային սիրո մեկնաբան էր, Բակտիսուդ: Եվ Նաառադան ասաց Գառուդային. «Գնա և հարցրու այսինչ ագռավին Հիմալայներում: Գնա ու նստիր նրա ոտքերի առաջ, սովորիր նրանից»: Գիտեք` դա շատ ստորացուցիչ էր, քանի որ Գառուդան թռչունների արքան էր, և նա պետք է գնար թռչուններից ամենացածրակարգի` ագռավի մոտ: Սա լեգենդ է, շատ գեղեցիկ պատմություն: Այսպիսով, երբ Գառուդան ճանապարհվեց այդ ագռավի մոտ, դա նշանակում է, որ նա լիովին հնազանդեցրեց իր էգոն, նստեց ագռավի ոտքերի առաջ և մաքրվեց իր կասկածներից: Այնուհետև ագռավն ասաց. «Օ, հիմար, Գառուդա, դու ինչ հիմարն ես: Ռաման քեզ հնարավորություն տվեց, վարպետը քեզ այնքան բարձրացրեց,  որ նման կերպ նա քեզ հնարավորություն տվեց իրեն ծառայես: Մի՞թե դու դա չհասկացար, դա այնքան ակնհայտ է: Նրա սերը քո նկատմամբ այնքան բարձր է, որ նա ոչ թե իրեն, այլ քեզ բարձրացրեց, որպեսզի դու քեզ լավ զգայիր: Ամենալավը իրեն ծառայելու մեջ ասելն է, որ դու փրկել ես իրեն: Նա է ամբողջ աշխարհի փրկիչը»: Այսպիսով, ագռավը նրան շատ լավ դասեր տվեց, այն մի քանի էջի վրա է  տեղավորում: Ես դրանք չեմ կարդացել, բայց ինչպես տեսնում եք, հենց դրա մասին էլ խոսում եմ: Ես միշտ խոսում եմ այն բաների մասին, ինչը չգիտեմ և ինչի մասին չեմ էլ կարդացել: «Նրա անուն էր Կակաբուշանդի: Կակաբուշանդին դասեր է տալիս, և Գառուդան պետք է սովորեր ագռավից` թռչուններից ամենացածրակարգից: Այնուհետև նրա կասկածները ցրվեցին, էգոն անհետացավ, և նա վերադարձավ վարպետի մոտ ու շարունակեց ծառայել նրան»: 

Ահա այսպիսի պատմություն: Այն հիասքանչ է, այնպես չէ՞:  «Գառուդան տեսավ Ռամային լացելիս ամբողջ անտառով մեկ, «օ, Սիտա», Սիտան կորել էր պատերազմական գործողությունների ժամանակ, և նա հանդիպեց շատ դժվարությունների, թոհուբոհի, անհանգստությունների հետ: Իհարկե դա ցնցում է: Գառուդան ասում է. «Ես դեռ մտածում էի, որ այս մարդը աշխարհի փրկիչն է, իսկ հիմա  նա այնպիսի դժվարություններ է ապրում, ինչպե՞ս կարող եմ ես հույս դնել նրա վրա»: Այդ միտքը նրա մոտ նորից ու նորից էր գալիս, և դրանք վերացան այն ժամանակ, երբ նա գնաց Բուշանդի ագռավի մոտ, նրա համար ամեն ինչ հասկանալի դարձավ: Հրաշալիորեն միահյուսված դրամա է: Այսպիսով հնազանդությունը նորից վերադարձավ Գառուդայի մոտ: Իսկ հնազանդությունը հոգու և էության կատարելությունն է, զայրույթը, բարկությունը էության խեղաթյուրումներն են: Ահա թե ինչու է դա մեղք: Իսկ հնազանդությունը արժանապատվություն է: Եվ մեղքերը խորը չեն ընկած, դրանք մակերեսային են, դրանք նույնիսկ չեն թափանցում մաշկի խորքը: Ահա թե ինչու Հին Հնդկաստանում ասում էին.« Եթե դուք գործել եք ինչ-որ մի մեղք, գնացեք Գանգայի մոտ և ընկղմվեք գետի մեջ մի քանի անգամ: Կեղտի նման, որը ձեզնից մաքրվում է օճառի օգնությամբ, այնպես էլ մեղքը, այն այնքան մակերեսային է, որ մաքրվում է ջրով: Մեկ ի սրտե աղոթք, և անցյալը ձեզ հանգիստ կթողնի»: Դուք գիտակցում եք ձեր սխալը, երբ դուք անկեղծ եք, սխալի գիտակցումը տեղի է ունենում ձեր մեջ, երբ դուք արդեն սխալի սահմաններից դուրս եք եկել: Եվ ինչպիսին էլ որ լինի անցյալը, ինչպիսի սխալ էլ որ եղած լինի, ներկայում մի համարեք ձեզ մեղսավոր կամ մի մարդ, ով սխալ է գործել, քանի որ ներկա պահին դուք կրկին նոր եք, մաքուր ու պարզ: Անցյալի սխալները անցյալում են, իսկ երբ գալիս է իմացությունը, երբ իմացությունը եկել է, հենց այդ պահին դուք նորից կատարյալ եք, մաքուր: Դուք հասկացա՞ք այդ միտքը: Հաճախ այդպես անում են մայրերը. նրանք կշտամբում են երեխաներին, զայրանում են նրանց արարքների պատճառով, իսկ հետո իրենց զգում են այնքան մեղավոր. «Օ, խեղճ երեխա, ես այնքան զայրացած ու բորբոքված էի, խեղճ երեխա, ես դա չպիտի անեի»: Իսկ հետո դուք շարունակում եք փոշմանել ու փոշմանել: Գիտեք` այդպես դուք ձեզ նորից պատրաստում եք զայրանալուն: Բայց դա է կյանքը, լավ, դուք զայրացաք ձեր երեխայի վրա մեկ կամ երկու անգամ: Ինչու՞ այդպես պատահեց, քանի որ ձեզ չհերիքեց գիտակցվածությունը: Գիտակցվածությունը կորսված էր, այդ պատճառով էլ եկավ զայրույթը: Եվ դա պատահեց: Պատահեց և վերջացավ: Իսկ հիմա՞, հիմա՞: Դուք դա հասկանու՞մ եք: Ահա ինչ է ասում Կրիշնան Արջունին. «Արջուն, դու կարծու՞մ ես` դու չպետք է անես այն, ինչ պարտավոր ես անել: Հավատա ինձ, դու դա կանես: Նույնիսկ եթե դու դա չես ուզում, դու դա կանես»: Նա շատ խելացի դա արտահայտեց: «Լավ, դու ավելի լավ է հնազանդվիր ինձ»: Նա հենց այդպես էլ ասաց: «Թող ամեն ինչ, հնազանդվիր ինձ և արա այն, ինչ ես քեզ կասեմ»: Իսկ հետո նա ասաց. «Այսպիսով, ես արդեն ասացի քեզ այն, ինչ պիտի ասեի: Հիմա դու դրա շուրջ մտածի և արա այն, ինչ ուզում ես, ինչ կուզենայիր, արա այնպես, ինչպես դու դա կուզենայիր» : Իսկ վերջում ասաց. «Բայց հիշիր, որ դու անելու ես այն, ինչ ես կուզեմ»: Կրիշնայի կողմից արտահայտած այս վերջին մի քանի նախադասությունները թյուրիմացության մեջ են գցում: Եվ մարդիկ կռվում էին միմյանց հետ, որպեսզի դրանց մեջ իմաստ գտնեն: Գոյություն ունեն հազարավոր մեկնություններ , որոնք փորձում են բացատրել այս մի քանի բառերի իմաստը: Եվ ահա 3 իրարամերժ պնդումներ. առաջին, «հնազանդվիր և հրաժարվիր ամեն ինչից, ես ամեն ինչ քեզ համար կանեմ և պարզապես արա այն, ինչ ես քեզ ասում եմ»: Հետո Կրիշնան ասում է. «Մտածիր, տես, թե ինչն է քեզ համար ճիշտ, արա այն, ինչ կարծում ես, որ ճիշտ է քեզ համար»: Եվ երրորդ. «Բայց հիշիր, որ անելու ես այն, ինչ ես եմ ուզում»: 

Սկզբում մենք ասում էինք  Սատվայի, Ռատջասի և Տամասի մասին, բոլոր մեր ցանկությունների մասին, գործողությունների մասին, այն բանի համար, որպեսզի հեռացնենք մեզնից Տամասը կամ Էներցիան: Հենց որ էներցիան հեռացված է, ապա դուք նորից գործիչ եք: Երբ դուք գործում եք, դուք դառնում եք գործողության վկա: Եվ դուք այդ ժամանակ հասկանում եք, որ դուք դա չեք անում, դա տեղի է ունենում ձեր միջոցով, դա ռեալիզացիայի վերջնական մակարդակն է: Դուք դա կարող եք տեսնել ձեր յուրաքանչյուր գործողության մեջ: Դուք նկատել եք` երբ դուք զբաղված եք`անելով մի բան, և երբ դուք վերջացնում եք անել մի որևէ բան, սկզբից դուք մտածում եք. «այսպես, ես վերջացրեցի», սակայն արդյունքները ձեր գործողություններում դառնում են ավելի ու ավելի շատ: Գալիս է ժամանակ, և դուք հասկանում եք «ոչ, ես  ոչինչ չեմ արել, ամեն ինչ տեղի է ունեցել, ես դա վերջնակետին չեմ հասցրել»: Գրողը զգում է, «ոչ, ես դա չգրեցի, ուղղակի գնացի հոսքին համընթաց, սկսեց տեղի ունենալ», ամբողջ ստեղծագործական գործունեությունը աշխարհում, լինի դա գեղանկարչություն, պար, դրամա, երաժշտություն, ցանկացած մի այլ բան, ամեն ինչ գալիս է այդ անհայտ անկյունից, դա պարզապես սկսում է տեղի ունենալ ինքնաբերաբար (սպոնտան): Դուք գործիչ չեք, ամենալավ քանդակագործը ձեզ կասի. «ես դա չեմ արել, դա պարզապես սկսեց տեղի ունենալ»: Ամենալավ նկարիչն էլ կասի հենց այդ նույն բանը, ամենալավ կոմպոզիտորն էլ կասի հենց այդ նույն բանը: Հավատացեք ինձ, դա հենց այդպես է նաև հանցագործի համար: Հարցրեք ամենաանուղղելի հանցագործին. «Դա դու՞ ես արել» , «ոչ, դա պատահեց, ի՞նչ կարող էի ես անել»: Մենք բանտերում արդեն մի քանի կուրսեր ենք անց կացրել: Միայն տեսնեիք, նրանք ամենևին էլ գազաններ չեն, նրանք հիասքանչ մարդիկ են: Եվ նրանք ցնցվում են, թե ինչ կարող էին նրանք անել և ինչ արեցին: Գիտեք` նրանք չեն հավատում, որ իրենք դա արել են: Դուք գիտե՞ք այդ մասին: Ամենավատ հանցագործներն էլ չեն հավատում, որ իրենք դա արել են, քանի որ նրանք էլ են գիտակցել, որ դա տեղի է ունեցել: Ճի՞շտ է: Եվ այդ գիտելիքներն են այն միակը, որ կարող են ձեզ բերել անկատարելությունից կատարելության, հեռացնել բոլոր ծալքերը: Գիտելիքը դրանց հեռացնում է, այդ կնճիռներին:

          Հիմա տեսնենք, թե ինչ հարցեր ունենք:

Հարց. – Հարգելի Գուռուջի, ինչպե՞ս ես արագ ազատվեմ սովորություններից:

Պատասխան. – Երբ դուք խորը ցավ եք ապրում ձեր սովորությունից, մի արդարացրեք ձեր սովորությունն այդ պահին: Սովորաբար ի՞նչ ենք մենք անում. մենք արդարացնում ենք մեր սովորությունները: Չարդարացնելով, դուք իսկապես զգում եք, որ ինչ-որ ճնշվածություն ունեք ձեր սովորությունից. «Օ, դա իմ սովորությունն է, այն պարզապես ուտում է ինձ, ես իսկապես կուշտ եմ դրանից»: Երբ դուք հասնում եք նման վիճակի, ապա այդ սովորության ցավը դառնում է ձեզ համար աղոթք, և այդ պահին սովորությունը հեռանում է: Եթե դուք չեք հասնում նման ինտենսիվության ցավը զգալու մեջ, սովորությունը հեռանում է: Կամ էլ ավելի շատ մեդիտացիաներ, սատցանգաներում մասնակցություններ, կրիյա: Այս ամենը կարող են փոխել ձեր սովորությունները: Նաև անհրաժեշտ ընկերախումբ, սահմանափակումներ ձեր հարաբերություններում և ձեր մոտեցումը դրանց:  Կամ էլ ստեղծագործական գործունեությամբ զբաղվածություն: Դա էլ կարող է փոխել սովորությունները: Գիտեք` ծխողները ավելի քիչ են ծխում, երբ նրանք ավելի շատ աշխատանք են ունենում, իսկ երբ նրանք ոչինչ չունեն անելու, ապա նրանք մեկը մյուսի ետևից շարունակում են ծխել: Եղեք լիովին զբաղված, այդ դեպքում ձեր սովորությունները նույնպես կհեռանան: Կամ էլ զգացեք ցավ ձեր սովորությունից: Իսկապես զգացեք ցավի ծակոցը, «ախ այս սովորությունը, ես պետք է ազատվեմ դրանից, ես ուզում եմ ազատվել դրանից»: Եվ այնուհետև կհայտնվի հնազանդության զգացումը, կառաջանա աղոթքը: Իսկ երբ հայտնվի աղոթքը, ապա սերը ձեր մեջ առաջ կբերի քիմիական փոփոխություններ: 

      ՏՎՅԱԼ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱՏԱՐՎԵԼ Է  ՇՐԻ   ՇՐԻ  ՌԱՎԻ  ՇԱՆԿԱՐ 1995 ԹՎԱԿԱՆԻ  << ՄԵՂՔԸ և ՀՈԳԻՆ>>  ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ:

Թարգմանեց և խմբագրեց Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Եթե գտնվեն որոշ տառասխալներ, վրիպակներ , խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ 

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։

© 2021 Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա – Բոլոր իրավունքները պահպանված են