• Գլխավոր
  • Մեր մասին
  • Ուսուցիչներ
  • Տեսադարան
  • Վիդեոներ
  • Արևելյան փիլիսոփայություն
  • Դասեր
    • Յոգայի դասեր
    • Ուսուցչական դասընթաց
    • Մեդիտացիա
  • Դասացուցակ
  • Բլոգ
    • Խորհուրդներ
  • Կապ
  • Հայերեն
Yoga Federation of Armenia
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ուսուցիչներ
  • Տեսադարան
  • Վիդեոներ
  • Արևելյան փիլիսոփայություն
  • Դասեր
    • Յոգայի դասեր
    • Ուսուցչական դասընթաց
    • Մեդիտացիա
  • Դասացուցակ
  • Բլոգ
    • Խորհուրդներ
  • Կապ
  • Հայերեն

Ասանա

  • Գլխավոր
  • Բլոգ
  • Ասանա
  • Սարվանգասանա կամ ուսերի վրա կանգ

Սարվանգասանա կամ ուսերի վրա կանգ

  • Հրատարակված է yogafed
  • Կատեգորիաներ Ասանա, Հաթհա յոգա
  • Ամսաթիվ March 17, 2021
  • Մեկնաբանություններ 0 մեկնաբանություն

ՍԱՐՎԱՆԳԱՍԱՆԱ

Սարվա-բոլոր, անգա-օրգաններ, մարմնի մասեր, այսինքն այս վարժությանը մասնակցում է ամբողջ մարմինը: Սա ամենակարևոր ասանաներից մեկն է, այնքան օգտակար, որ խորհուրդ է տրվում անել օրական մի քանի անգամ: Համարվում է ասանաների կամ դիրքերի թագուհին։

Ինչպե՞ս կատարել ասանան։ Պառկել մեջքին, մկանները թուլացնել, ձեռքերը` մարմնին զուգահեռ, ափերը` ցած, դանդաղ ներշնչել և ծնկները չծալելով` բարձրացնել ոտքերը 90 աստիճանով, ապա բարձրացնել իրանը, հենվելով արմունկներին` ձեռքերը պահել գոտկատեղին և լրիվ ուղղել իրանը: Այդ պահին ծնոտը պինդ սեղմված է լինում կրծքավանդակին: Շնչել քթով, խորը և այդ դիրքում մնալ` որքան կարող եք: Սկսնակները պետք է աստիճանաբար ավելացնեն ասանայի տևողությունը, իսկ լավ մարզվելուց հետո դարձնել 10 րոպեի: Ավարտելով` դանդաղ իջեցնել նախ` իրանը, ապա` ոտքերը և երբեք թափով չընկնել հատակին: Մի քանի վայրկյան հանգստանալ` շնչելով դանդաղ և հավասարաչափ, որպեսզի վերականգնվի նորմալ արյան շրջանառությունը: Սա հեշտ ասանա է, երեխան էլ կարող է կատարել:

Օգտակարություններ։ Ավելի շատ է նպաստում նյութափոխանակությանը, արյան շրջանառությանը և հոգեկան վիճակի բարելավմանը, քան բազմաթիվ դեղեր: Սարվանգասանայի ժամանակ ծանրության ուժն ազդում է հակառակ ուղղությամբ. վերևում գտնվող և այդ պատճառով քիչ արյուն ստացող օրգանները այժմ ներքևում են, և արյունը ներհոսում է այնտեղ սեփական ծանրության ազդեցությամբ` սրտից չպահանջելով լրացուցիչ ջանքեր: Այդ դիրքում սիրտը օգտվում է կարճ, բայց հետզհետե երկարող հանգստից, որն ավելի օգտակար է նրա համար, քան պառկած վիճակը: Արյան թարմ հոսանքը լցվում է թոքերը և վզի օրգաններն ու կազդուրում: Ծնոտի ճնշումը խոչընդոտում է ավելորդ արյան հոսքը դեպի գլուխը, ամրանում և հանգստանում են վահանագեղձը, նշագեղձերը, ուրցագեղձը:

Սարվանգասանան, սիրշասանան (գլխի կանգը) և վիպարիտա – կարանին , շնորհիվ հանգստացնող ներգործության, յուրահատուկ լրացում են հանդիսանում գրգռիչ կեցվածքների` բհուջանգասանայի (կոբրայի դիրք) և դհանուրասանայի (աղեղի դիրք) համար: Վահանագեղձը, պատկերավոր ասած, ժամանակի զգացման պատասխանատու օրգանն է: Այն մարդիկ, որոնց վահանագեղձը անբավարար է գործում, մշտապես ուշանում է, նրանց զարկերակը դանդաղ է խփում, դանդաղ են գործում աղիքները: Եվ ընդհակառակը` գերաճած վահանագեղձ ունեցողները միշտ շտապում են, արագ-արագ շնչում, աչքի են ընկնում զարկերակի հաճախականությամբ, եռանդուն աղիքներով և այնպես արագ են խոսում, որ երբեմն նրանց հասկանալ չի լինում: Բոլոր երեք վարժությունները, որոնք կապված են գլխիվայր կանգնելու հետ, նորմալացնում և կանոնավորում են այդ կարևոր օրգանի զանազան ֆունկցիաները:

Որովայնի խոռոչի ֆունկցիաները, որոնք ծանրության ուժի շնորհիվ առատորեն լցվում են արյամբ, սարվանգասանայի ժամանակ վեր են բարձրանում, ազատվում արյան ավելցուկից, իսկ անոթների պատերը, կծկվելով, վերստանում են նախկին ճկունությունը: Բավական է, որ այս վարժությունը արվի օրական 3 անգամ մի քանի րոպեով, որպեսզի բուժվի անոթների լայնացումը: Դա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր օրվա մեծ մասը ոտքի վրա են անցկացնում: Պրոֆիլակտիկայի համար օգտակար կլինի, որ վերջիններս մի քանի անգամ սարվանգասանա անեն օրվա ընթացքում և աշխատանքից հետո: Այս վարժությունը բուժում է հեմորոյը, արգանդի կատառը և այլն: Նվազեցնում է արյան ավելցուկը որովայնի խոռոչի ներքևի օրգաններում. սրանք հանգստանում են: Սարվանգասանան, վիպարիտա -կարանին և սիրշասանան օգտակար են պատանիների համար` սեռական հասունության շրջանում, քանի որ նրանք օգնում են միտքը և ցանկությունները հեռու վանել էրոտիկ պատկերացումներից:

Ե՞րբ կատարել։ Այս դեպքում լավ է վարժություններ կատարել քնից առաջ: Քնած ժամանակ արյան ավելցուկը, որ այս ասանաների շնորհիվ դուրս է մղված լինում մարմնի այն մասերից, որտեղ դրա առկայությունն անցանկալի է, ուղղվում է դեպի գլուխը, իսկ դա կարող է օգնել մտավոր ընդունակությունների զարգացմանը: Եթե ցանկանում եք, որ մեր երեխաները նորմալ զարգանան մտավոր և այլ առումով, պետք է հոգանք, որ նրանք առնվազն օրը 3 անգամ` առավոտյան, կեսօրին և երեկոյան անեն սարվանգասանա, վիպարիտա – կարանի և սիրշասանա: Հասուն մարդիկ նույնպես պետք է կատարեն այդ վարժությունները, որպեսզի մինչև խորը ծերություն պահպանեն առողջությունը, կայտառությունը և ճկունությունը: Ծերություն անպայման չի նշանակում զառամություն և ֆիզիկական ուժերի անկում: Ինդուս-յոգերը և նրանց հետևորդներն Արևմուտքում տալիս են շոշափելի օրինակն այն բանի, որ Հաթհա-Յոգայի օգնությամբ կարելի է երկար տարիներ պահպանել նախանձելի առողջություն: Սարվանգասանայի ներգործությամբ կենսական ուժերը վատնած երիտասարդը, ինչպես և տարեց մարդը, կարող են իրենց վերածնված զգալ: Սարվանգասանան լավագույն վարժություններից է նյարդային համակարգը երիտասարդացնելու և հանգստացնելու համար:

Հեղինակ՝ Ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյան

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։

Նյութեր
  • Օշո <<Ազատություն անցյալից>>(Ապստամբ լինելը դա էակի ծաղկումն է)
  • ՇՐԻ ՇՐԻ ՌԱՎԻ ՇԱՆԿԱՐ , << ՄԵՂՔԸ և ՀՈԳԻՆ>>
  • Նստակյաց կյանք վարելու վտանգները. Ինչո՞ւ է նստելը դարձել ծխելուն հավասար վտանգավոր
  • Մուդրաներ
  • Պադմասանա կամ լոտուսի դիրք
  • Կապալբհաթի պրանայամա կամ շնչառական տեխնիկա
  • Սարվանգասանա կամ ուսերի վրա կանգ
  • Տրատակա (կենտրոնացած հայացքի սևեռում)
  • Յոգական սննդակարգ
  • Հաթհա յոգա
  • Բանդհաներ
  • ՍԵՌԱԿԱՆ ԿԱՄ ՍԵՔՍՈՒԱԼ ԷՆԵՐԳԻԱ (ՕՇՈ)
  • ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱԹՀԱ ՅՈԳԱ ՊՐԱԴԻՊԻԿԱՅԻՑ Լեզվի մաքրում (շարունակելի)
  • Ինչպե՞ս հեշտությամբ սովորել և հիշել սանսկրիտով ասանաների անունները:
  • Ի՞նչ է յոգան, ծագումը և զարգացումը
Թեմաներ
  • Ասանա (2)
  • Հաթհա յոգա (6)
  • Հանգստացնող ասանաներ (1)
  • Յոգա Փիլիսոփայություն (6)
  • Շրի Շրի Ռավի Շանկար (1)
  • Սկսնակ (2)
  • Օգտակար է իմանալ (4)
  • Օշո (2)
Post Views: 205
  • Տարածել
author avatar
yogafed

Previous post

Trataka (concentrated gazing)
March 17, 2021

Հաջորդ նյութ

Կապալբհաթի պրանայամա կամ շնչառական տեխնիկա
March 20, 2021

You may also like

մուդրաներ
Մուդրաներ
25 March, 2021
լոտուսի—դիրք
Պադմասանա կամ լոտուսի դիրք
20 March, 2021
kapalbhati
Կապալբհաթի պրանայամա կամ շնչառական տեխնիկա
20 March, 2021

Թողնել պատասխան Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ