• Գլխավոր
  • Մեր մասին
  • Ուսուցիչներ
  • Տեսադարան
  • Վիդեոներ
  • Արևելյան փիլիսոփայություն
  • Դասեր
    • Յոգայի դասեր
    • Ուսուցչական դասընթաց
    • Մեդիտացիա
  • Դասացուցակ
  • Բլոգ
    • Խորհուրդներ
  • Կապ
  • Հայերեն
Yoga Federation of Armenia
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ուսուցիչներ
  • Տեսադարան
  • Վիդեոներ
  • Արևելյան փիլիսոփայություն
  • Դասեր
    • Յոգայի դասեր
    • Ուսուցչական դասընթաց
    • Մեդիտացիա
  • Դասացուցակ
  • Բլոգ
    • Խորհուրդներ
  • Կապ
  • Հայերեն

Հաթհա յոգա

  • Գլխավոր
  • Բլոգ
  • Հաթհա յոգա
  • Կապալբհաթի պրանայամա կամ շնչառական տեխնիկա

Կապալբհաթի պրանայամա կամ շնչառական տեխնիկա

  • Հրատարակված է yogafed
  • Կատեգորիաներ Հաթհա յոգա, Սկսնակ
  • Ամսաթիվ March 20, 2021
  • Մեկնաբանություններ 0 մեկնաբանություն

Կապալբհաթի պրանայամա (գլխուղեղի ճակատային հատվածը մաքրող շնչառական տեխնիկա)

Նստեք ցանկացած հարմարավետ մեդիտացիոն դիրքով (Պադմասանա կամ լոտուսի դիրք, սուխասանա),գլուխը և ողնաշարը պահեք ուղիղ, իսկ ձեռքերը ՝ ծնկներին հենած չին կամ ջնանա մուդրայով։

Փակեք աչքերը և հանգստացրեք ամբողջ մարմնինը։ Խորը ներշնչեք երկու քթանցքերով `ընդարձակելով որովայնի հատվածը և կտրուկ արտաշնչեք՝ սեղմելով որավայնի մկանները։ Մի լարվեք: Ներշունչը կատարվում է ավտոմատ կերպով՝ առանց որևէ ջանք գործադրելու։

Սկսելու համար կատարեք 10 շնչառություն: Հաշվեք մտքում այդ հաշիվը։

Ավարտելով 10 շնչառությունը ՝ շնչեք և խորը  արտաշնչեք։

Սա համարվոմ է մեկ փուլ։ Կարող եք կատարել 3-5 փուլ։

Պրակտիկան ավարտելուց հետո գիտակցությունը պահեք հոնքերի մեջտեղի հատվածին՝ զգալով դատարկությունը ու հագստությունը։

Շնչառություն։ Կարևոր է, որպեսզի արտաշունչը կատարվի որովայնի հատվածով, և ոչ թե կրծքի։ Ուժեղացնելով որովայնի մկանները կարող եք աստիճանաբար ավելացնել քանակը՝ հասցնելով մինչև 50-60։

Տևողություն։  10-ից 20 շնչառության մինչև 5 փուլ:

Փորձառու յոգերը կարող են կատարել մինչև 10 փուլ։

Հաջորդականություն։ Կապալբհաթին պետք է կատարել ասանաներից հետո։ Այն կարող է կատարվել օրվա ընթացքում ցանկացած ժամանակ, բայց այն պետք է կիրառվի միայն դատարկ ստամոքսով (ուտելուց 3-4 ժամ հետո)։

Նախազգուշական միջոցներ։ Եթե ցավ կամ գլխապտույտ է առաջանում, անմիջապես  դադարեցրեք պրակտիկան և որոշ ժամանակ հանգիստ նստեք: Երբ այդ զգացողությունը անցնում է, փորձեք կրկին կատարել՝ ավելի մեղմ ռիթմով։

Հակացուցումներ։ Կապալբհաթին չպետք է կատավի նրանց կողմից, ովքեր տառապում են սրտի հիվանդություններով, արյան բարձր ճնշմամբ, գլխապտույտով,

էպիլեպսիայով, ունեն ճողվածք կամ ստամոքսախոց։

Օգտակարություն։ Կապալբհաթին մաքրում է իդա և պինգալա նադիները։ Այն ակտիվացնում է մտավոր կարողությունները, հեռացնում է քնկոտությունը, նախապատրաստում է մեդիտացիայի։ Մաքրում է թոքերը ածխաթթու գազից, այն օգտակար է ասթմատիկ հիվանդներին և նրանց համար, ովքեր տառապում են էմֆիզեմայով, բրոնխիտով և տուբերկուլյոզով։ Այն հավասարակշռում և ուժեղացնում է նյարդային համակարգը և տոնուսավորում է մարսողական օրգանները։

Նշում: Կապալբհաթին համարվում է Հաթհա յոգայի վեց շատկարմաներից մեկը։  Սանսկրիտով՝ kapal բառը նշանակում է «գանգ» կամ «ճակատ», իսկ bhati՝  նշանակում է «լույս» կամ «պայծառություն», ինչպես նաև «ընկալում կամ «գիտելիք»: Հետևաբար kapalbhati- ն լույսի կամ պայծառություն վիճակ բերող պրակտիկա  է դեպի գլխուղեղի ճակատային շրջան: Այս պրակտիկայի մեկ այլ անուն kapalshodhana է, shodhana բառը, որը նշանակում է «մաքրել»:

Նյութը պատրաստեց՝

Կիմա Բաղդասարյանը

Գրականություն՝ 

Սվամի Սատյանանդա Սարասվատի, «Ասանա, պրանայամա, Մուդրա, Բանդհա»

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։

Նյութեր
  • Օշո <<Ազատություն անցյալից>>(Ապստամբ լինելը դա էակի ծաղկումն է)
  • ՇՐԻ ՇՐԻ ՌԱՎԻ ՇԱՆԿԱՐ , << ՄԵՂՔԸ և ՀՈԳԻՆ>>
  • Նստակյաց կյանք վարելու վտանգները. Ինչո՞ւ է նստելը դարձել ծխելուն հավասար վտանգավոր
  • Մուդրաներ
  • Պադմասանա կամ լոտուսի դիրք
  • Կապալբհաթի պրանայամա կամ շնչառական տեխնիկա
  • Սարվանգասանա կամ ուսերի վրա կանգ
  • Տրատակա (կենտրոնացած հայացքի սևեռում)
  • Յոգական սննդակարգ
  • Հաթհա յոգա
  • Բանդհաներ
  • ՍԵՌԱԿԱՆ ԿԱՄ ՍԵՔՍՈՒԱԼ ԷՆԵՐԳԻԱ (ՕՇՈ)
  • ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱԹՀԱ ՅՈԳԱ ՊՐԱԴԻՊԻԿԱՅԻՑ Լեզվի մաքրում (շարունակելի)
  • Ինչպե՞ս հեշտությամբ սովորել և հիշել սանսկրիտով ասանաների անունները:
  • Ի՞նչ է յոգան, ծագումը և զարգացումը
Թեմաներ
  • Ասանա (2)
  • Հաթհա յոգա (6)
  • Հանգստացնող ասանաներ (1)
  • Յոգա Փիլիսոփայություն (6)
  • Շրի Շրի Ռավի Շանկար (1)
  • Սկսնակ (2)
  • Օգտակար է իմանալ (4)
  • Օշո (2)
Post Views: 130
  • Տարածել
author avatar
yogafed

Previous post

Սարվանգասանա կամ ուսերի վրա կանգ
March 20, 2021

Հաջորդ նյութ

Պադմասանա կամ լոտուսի դիրք
March 20, 2021

You may also like

մուդրաներ
Մուդրաներ
25 March, 2021
լոտուսի—դիրք
Պադմասանա կամ լոտուսի դիրք
20 March, 2021
սարվանգասանա
Սարվանգասանա կամ ուսերի վրա կանգ
17 March, 2021

Թողնել պատասխան Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ