Տրատական Հաթհա յոգայի շատկարմաներից վերջինն է:
Ի՞նչպես կատարել։
Մոմը վառեք և դրեք մոմը այնպես, որ անմիջապես լինի աչքերին հավասար հարթությամբ։ Նստեք ցանկացած հարմարավետ մեդիտացիոն դիրքով՝ գլուխը և իրանը ուղիղ: Մոմը դրեք մարմինից թևի երկարության չափ հեռավորության վրա։ Փակեք աչքերը և հանգստացրեք ամբողջ մարմինը, հատկապես՝ աչքերը։ Մի քանի րոպե հետևեք մարմնի անշարժ ու կայուն վիճակին: Պահեք մարմինը բացարձակապես անշարժ ամբողջ պրակտիկայի ընթացքում: Բացեք աչքերը և նայեք մոմի լույսին: Փորձեք չթարթել կոպերը կամ ակնագնդերը չտեղաշարժել որևէ կերպ։ Կենտրոնացումը ամբողջությամբ պահեք մոմի լույսին, և այդպես մարմնի նկատմամբ գիտակցությունը կկորի։ Եթե միտքը սկսում է թափառել, հետ բերեք այն դեպի պրակտիկային։ Մեկ-երկու րոպե հետո, երբ աչքերը հոգնում են կամ սկսում են արցունքոտվել, հանգիստ փակեք դրանք: Աչքերը փակելով՝ հայտնվում է մոմի պատկերը, փորձեք շարունակել հետևել այդ պատկերին։ Այդ պատկերը կարող է շարժվել վեր ու վար, կամ կողքից կողք, հետևեք դրան և փորձեք կայունացնել։
Երբ պատկերն այլևս հնարավոր չէ տեսնել, նրբորեն բացեք աչքերը և մեկ անգամ ևս նայեք մոմի լույսին։
Կրկնեք հայացքի սևեռումը այսպես։ Այնուհետև,կրկին փակեք աչքերը և նայեք ներքին պատկերին:
Շարունակեք կատարել սա 3 կամ 4 անգամ:
Ավարտելուց հետո աչքերը փակեք ափերով, որից հետո բացեք ու շփեք աչքերը սառը ջրով։ Այստեղ ավարտում է պրակտիկան:
Ե՞րբ կատարել։ Տրատական կարող է կատարվել ցանկացած ժամանակ, բայց ամենալավ ժամանակը արշալույսին կամ մթնշաղին է, երբ ստամոքսը դատարկ է:
Տևողությունը։ Սկսնակները պետք է կատարեն միայն 1 կամ 2 րոպե: Հիմնական նպատակների համար 10 րոպեն բավարար է: Հոգևոր նպատակների համար կամ աչքի արատը շտկելու համար տրատական կարող է կատարվել երկար ժամանակահատվածով։
Նրանք, ովքեր տառապում են անքնությամբ ու մտավոր լարվածությամբ պետք է կատարեն այս պրակտիկան
10-15 րոպե գիշերը քնելուց առաջ:
Հաջորդականություն։ Տրատական պետք է կատարվի ասանաներից և շնչառական տեխնիկաներից հետո և որից հետո կարելի է կատարել մեդիտացիա կամ շավասանա (մեռյալի դիրք)։
Նախազգուշական միջոցներ։ Տրատական պետք է կատարալ չթրթռացող ու կայուն մոմի լույսով, հետևաբար որևէ քամի չպետք է լինի։ Փորձեք պրակտիկայի ընթացքում խուսափել որևէ լարվածությունից։ Աչքերը առանց թարթելու ընդունակությունը պետք է աստիճանաբար զարգացնել՝ անընդհատ կատարելով այս պրակտիկան։ Տրատական հրաշալի միջոց է մաքրելու կուտակված բարդույթները, խնդիրները և խլացրած մտքերը։
Հակացուցումներ։ Բարձր աստիճանի կարճատեսության, աստիգմատիզմի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել սև կետ՝ մոմի լույսի փոխարեն։ Էպիլեպտիկները նույնպես չպետք է տրակտակա կատարեն մոմի լույսի նեքո, այլ պետք է ընտրեն լիովին կայուն առարկա։
Օգուտներ։ Այս պրակտիկան աչքերը պարզ և պայծառ է դարձնում: Այն հավասարակշռում է նյարդային համակարգը ՝ ազատելով նյարդային լարվածությունը,
անհանգստությունը, դեպրեսիան և անքնությունը: Այն բարելավում է հիշողությունը և օգնում է զարգացնել կենտրոնացումը և ուժեղ կամքի ուժը։ Այն ակտիվացնում է աջնա չակրան (երրորդ աչքը) և գերազանց նախապատրաստում է մեդիտացիայի։
Տարբերակներ։ Տրատակայի ժամանակ կարելի է կիրառել ցանկացած անձնական առարկա։ Այնուամենայնիվ, ցանկալի չէ հայացքը սևեռել լուսնի, բյուրեղյա գնդիկի, հայելու վրա կամ կատարել խավարում։ Խուսափեք կատարել այն արևի վրա, այդպես կարող եք վնասել աչքի ցանցաթաղանթը։
Ի սկզբանե առարկան ընտրելուց հետո այն չպետք է փոխվի՝ հակառակ դեպքում մտքին հարկավոր կլինի ժամանակ՝ նոր առարկան յուրացնելու համար: Այսպիսով, ընտրեք առարկան և շարունակեք պրակտիկան այդ առարկայով։
Նշումներ։ Պրակտիկայի ընթացքում նայելով որևէ առարկայի՝ աչքերը չպետք է թարթել։ Նպատակը մտքի կենտրոնացումն է և զսպել մտքի տատանումները։ Սա պետք է կատարել առանց որևէ լարվածության, հանգիստ ու առանց ջանքերի։ Հենց որ սա հաջողվի, մտքի թաքնված ներուժը հանկարծակի ի հայտ կգա։ Տրատակա բառը նշանակում է «նայել» կամ «սևեռել»: Այն ֆիզիկապես և մտավոր պրակտիկաների արանքում է գտնվում, որը տանում է գիտակցության ավելի բարձր մակարդակների:
Նյութը պատրաստեց՝
Կիմա Բաղդասարյանը
Գրականություն՝
Սվամի Սատյանանդա Սարասավատի, «Ասանա, պրանայամա, Մուդրա, Բանդհա»
Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։
Նյութեր
- Ինչպես երջանիկ լինել՝ Կոնֆուցիուսի իմաստության համաձայն
- Օշո, Ազատություն անցյալից, (Ապստամբ լինելը դա էակի ծաղկումն է)
- ՇՐԻ ՇՐԻ ՌԱՎԻ ՇԱՆԿԱՐ , ՄԵՂՔԸ և ՀՈԳԻՆ
- Նստակյաց կյանք վարելու վտանգները. Ինչո՞ւ է նստելը դարձել ծխելուն հավասար վտանգավոր
- Մուդրաներ
- Պադմասանա կամ լոտուսի դիրք
- Կապալբհաթի պրանայամա կամ շնչառական տեխնիկա
- Սարվանգասանա կամ ուսերի վրա կանգ
- Տրատակա (կենտրոնացած հայացքի սևեռում)
- Յոգական սննդակարգ
- Հաթհա յոգա
- Բանդհաներ
- ՍԵՌԱԿԱՆ ԿԱՄ ՍԵՔՍՈՒԱԼ ԷՆԵՐԳԻԱ (ՕՇՈ)
- ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱԹՀԱ ՅՈԳԱ ՊՐԱԴԻՊԻԿԱՅԻՑ Լեզվի մաքրում (շարունակելի)
- Ինչպե՞ս հեշտությամբ սովորել և հիշել սանսկրիտով ասանաների անունները:
Թեմաներ
- Ասանա (2)
- Կոնֆուցիոս (1)
- Հաթհա յոգա (6)
- Հանգստացնող ասանաներ (1)
- Յոգա Փիլիսոփայություն (7)
- Շրի Շրի Ռավի Շանկար (1)
- Սկսնակ (2)
- Օգտակար է իմանալ (4)
- Օշո (2)