Ասանան Սանսկրիտով: शव, Śhava – մեռյալ, आसन, Āsana – դիրք
Ինչպե՞ս է հարկավոր կատարել ասանան:
Շավասանան կաարելու համար պառկեք մեջքի վրա, ձեռքերը դրեք մարմնից 15սմ հեռավորության վրա, ափերը դեպի վերև ուղղված։ Կարելի է գլխի տակ բարակ շոր դնել անհարմարությունից խուսափելու համար։ Թողեք ձեռքի ափերը մնան կլոր։ Ոտքերը կարող եք մի փոքր հեռացնել իրարից, որպեսզի հարմարավետ լինի։ Փակեք աչքերը։ Գլուխը և ողնաշարը պետք է լինի մի գծի վրա։ Գլուխը մի շարժեք։ Թուլացրեք ամբողջ մարմինը և դադարեցրեք ցանկացած շարժում։ Բնական շնչեք, այնպես որ այն դառնա ռիթմիկ և հանգիստ։
Բարդության մակարդակ: Սկսնակ
Հակացուցումներ: Չկան
Շնչառություն։ Բնական և հանգիստ շնչեք՝ հաշվելով 27 թվից մինչև զրոն։ Կրկնելով մտքում․ ես շնչում եմ 27, ես արտաշնչում եմ 27, 26 և այսպես մինչև զրոն։ Եթե շեղվեք և մոռանաք հաջորդ թիվը, ապա նորից սկսեք հաշվել 27-ից։ Եթե միտքը մի քանի րոպե կարողանք կենտրոնացնել շնչառության վրա, ապա մարմինը կթուլանա։
Տևողություն։ Ընդհանրապես ինչքան երկար տևի շավասանան այնքան լավ, չնայած 1 կամ 2 րոպեն բավական է տարբեր ասանաների միջև անելու համար։
Ուշադրություն։ Ֆիզիկական՝ամբողջ մարմնի թուլացմանը, շնչառությունը, Հոգևոր՝ աջնա չակրա,
Օգտակարություն։ Ասանան թուլացնում է ամբողջ հոգեկան համակարգը։ Այն իդեալական է քնից առաջ, ասանաները սկսելուց առաջ, ընթացքում և վերջում, մասնավորապես ակտիվ վարժություններից հետո, ինչպես օրինակ սուրյա-նամասկարան է, ինչպես նաև երբ կատարողը զգում է ֆիզիկական և մտավոր հոգնածություն։ Երբ մարմինը ամբողջովին թուլացած է, գիտակցությունը բարձրանում է՝ հասնելով պրատյախարայի (մտքի անջատում զգայարաններից)։
Զգուշացում։ Մեթոդի ժամանակ չի կարելի նույնիսկ չնչին շարժել մարմինը։
Նյութը պատրաստեց՝
Կիմա Բաղդասարյանը
Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։
Նյութեր
- Ինչպես երջանիկ լինել՝ Կոնֆուցիուսի իմաստության համաձայն
- Օշո, Ազատություն անցյալից, (Ապստամբ լինելը դա էակի ծաղկումն է)
- ՇՐԻ ՇՐԻ ՌԱՎԻ ՇԱՆԿԱՐ , ՄԵՂՔԸ և ՀՈԳԻՆ
- Նստակյաց կյանք վարելու վտանգները. Ինչո՞ւ է նստելը դարձել ծխելուն հավասար վտանգավոր
- Մուդրաներ
- Պադմասանա կամ լոտուսի դիրք
- Կապալբհաթի պրանայամա կամ շնչառական տեխնիկա
- Սարվանգասանա կամ ուսերի վրա կանգ
- Տրատակա (կենտրոնացած հայացքի սևեռում)
- Յոգական սննդակարգ
- Հաթհա յոգա
- Բանդհաներ
- ՍԵՌԱԿԱՆ ԿԱՄ ՍԵՔՍՈՒԱԼ ԷՆԵՐԳԻԱ (ՕՇՈ)
- ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱԹՀԱ ՅՈԳԱ ՊՐԱԴԻՊԻԿԱՅԻՑ Լեզվի մաքրում (շարունակելի)
- Ինչպե՞ս հեշտությամբ սովորել և հիշել սանսկրիտով ասանաների անունները:
Թեմաներ
- Ասանա (2)
- Կոնֆուցիոս (1)
- Հաթհա յոգա (6)
- Հանգստացնող ասանաներ (1)
- Յոգա Փիլիսոփայություն (7)
- Շրի Շրի Ռավի Շանկար (1)
- Սկսնակ (2)
- Օգտակար է իմանալ (4)
- Օշո (2)