Հաթհա յոգայի մեջ մուդրաները օգտագործվում են պրանայամաների (շնչառական վարժություններ) հետ միասին, սովորաբար նստած դիրքերի ժամանակ ՝ մարմնի տարբեր մասերը խթանելու և պրանայի (կենսական էներգիայի) հոսքի վրա ազդելու համար։

Մուդրանները շարժումների ամբողջություն են, որոնք փոխում են տրամադրությունը, խորացնում են գիտակցությունը և կենտրոնացումը։ Մուդրաները կարելի է կատարել՝ որոշակի փորձառություն ձեռք բերելով ասանաների, պրանայամաների և բանդհաների շրջանակներում։

Մուդրաները նախատեսված են ավելի փորձառու պրակտիկանտների համար՝ պրանայի կամ կենսական էներգիայի կառավարման, չակրաների բացման և կունդալինիի արթնացման համար։

Գոյություն ունի Մուդրաների 4 գլխավոր խումբ`

1․ Hasta – Ձեռքերի մուդրաներ,

2․ Mana- Գլխի մուդրաներ,

3․ Kaya – Կեցվածքի մուդրաներ,

4․ Bandha – էներգետիկ բլոկներ:

Այսoրվա նյութում կխոսենք ձեռքերի մուդրաների մասին։

Խոսենք մի քանի մուդրաների մասին, հասկանանք դրանց կատարման ձևը և օգտակարությունները։

Հին վեդյան իմաստության համաձայն՝ մեր առողջությունը մեր իսկ ձեռքերում է: Դա պայմանավորված է նրանով, որ 5 մատները  ներկայացնում են հինգ հիմնական հիմնաքարերը, որոնցից կազմված է մեր ամբողջ տիեզերքը՝ Երկինք (Եթեր), Օդ, Կրակ, Ջուր և Հող։

Հիվանդությունները առաջանում են, երբ այս հինգ տարրերը մարմնում հայտնվում են անհավասարակշռության մեջ։

Մուդրայի բաղկացուցիչները

Բութ մատ – Կրակ (Agni)

Ցուցամատ- Օդ (Vayu)

Միջին մատ – Եթեր (Aakasha)

Մատնեմատ- Հող (Prithvi)

Ճկույթ- Ջուր (Jala)

Հինգ տարրերի հավասարակշռությունը վերականգնելու համար, կան մատները միմյանց հետ։ 

Ջնանա մուդրա (գիտելիքի մուդրա)

Ինչպե՞ս կատարել։ Հարկավոր է նստել հանգիստ մեդիտացիոն դիրքով։ Միացնել միմյանց բութ մատը և ցուցամատը եղունգի հատվածով, մյուս երեք մատները թողնել ուղիղ, որպեսզի նրանք լինեն հանգիստ և առանց լարվածության։ Դնել ափերը դեպի ներքև ծնդկերին՝ թուլացնելով ձեռքերը։

Չին մուդրա (գիտակցության մուդրա)

Կատավում է նույն ձևով ինչ ջնանա մուդրան , սակայն ափերը ուղղված են լինում դեպի վեր։

Օգտակարություններ։

Ջնանա և չին մուդրաները հասարակ, բայց կարևոր նյարդահոգեբանական կողպեքներ են, որոնք մեդիտացիան դարձնում են ավելի ազդեցիկ։ Ափերը և մատները ունեն բազմաթիվ նյարդային թելերի վերջավորություններ, որոնք անընդհատ արձակում են էներգիա։ Երբ ցուցամատը  դիպչում է բութ մատին, ստեղծվում է էներգիայի շրջապտույտ, որը թույլ չի տալիս էներգիան արտահոսի շրջապատ, այլ այն վերադարձնում է մարմին և դեպի ուղեղ։ Երբ մատները և ափերը դրվում են ծնկներին, ծնկները դառնում են զգայուն՝ ստեղծելով մեկ այլ պրանիկ շրջապտույտ, որը կրկին կենսական էներգիան կամ պրանան պահում  և շրջանառում է մարմնում։ Որպես լրացում, դնելով ձեռքերը ծնկներին, ակտիվացնում ենք նադիները, որոնք անցնում են ծնկներով և կոնքազդրերով։ Այս Նադին հայտնի է Gupta անվամբ կամ գաղտնի Նադի։ Սա օգնում է ակտիվացնել Մուլադհարա չակրան։

Երբ ափերը ուղղվում են վերև չին մուդրայում, կրծքավանդակի հատվածը բացվում է, որի ժամանակ կարելի է ունենալ թեթևության զգացողություն, որը բացակայում է Ջնանա մուդրայի ժամանակ։

Լինգա մուդրա (Տաքության մուդրա)

Ինչպե՞ս կատարել։  Երկու ձեռքի մատները միմյանց միացնել և մեկ բութ մատը ուղիղ պահել: Այն տաքություն է ստեղծում մարմնում։ Նույնիսկ ձմռանը ստիպելով մարմնին քրտնել։ Հիանալի է շնչառական խնդիրների համար։ Խորհուրդ է տրվում կատարել  ասթմատիկ հիվանդներին։ Կարող եք կատարել ամեն օր 20-30 րոպե։

Գյան մուդրա

 

Ինչպե՞ս կատարել։ Ցուցամատի  և բութ մատի ծայրերը միմյանց միացնել։ Խորհուրդ է տրվում կատարել մեդիտացիաների ժամանակ։ Հանգստացնող ազդեցություն է թողնում մտքի վրա: Սա հատկապես օգտակար է հիշողությունը և կենտրոնացումը բարձրացնելու համար և նույնիսկ օգնում է ազատվելու դեպրեսիայից, անհանգստությունններից, անքնությունից և սթրեսից։

Պրանա մուդրա

Ինչպե՞ս կատարել։ Բութ մատի ծայրը դնել ճկույթի և մատնեմատնի ծայրերին՝ մյուս երկու մատները ուղիղ պահելով: Սա իմունիտետը խթանող պրակտիկա է, որը նախատեսված է միտքն ու մարմինը հիվանդություններից զերծ պահելու համար: Ենթադրվում է, որ այն մաշկին հաղորդում է փայլուն երանգ, քանի որ այն ունի արյան մաքրման հատկություններ: Այն վերականգնում է տեսողությունը, բարձրացնում է դիմադրողականությունը, հեռացնում է վիտամինների պակասությունը, հոգնածությունը։ Արդյունքը կարելի է նկատել՝ կատարելով օրական 30-40 րոպե։

Վարունա մուդրա (Ջրի մուդրա)

Ինչպե՞ս կատարել։  Միացնել ճկույթի ծայրը բութ մատի ծայրին։

Փոքր մատը ներկայացնում է Ջրի տարրը, այնպես չէ՞: Ուստի, սա հիանալի է մարմնում հեղուկի հավասարակշռությունը պահպանելու համար: Սա օգնում  է ազատվել մաշկի տարբեր խնդիրներից և դեմքին բնական փայլ է տալիս: Այն նաև օգնում է հստակ և ինտուիտիվ հաղորդակցվել:

Սուրյա մուդրա (Արևի մուդրա)

Ինչպե՞ս կատարել։  Ծալել մատնեմատը և բութ մատով սեղմել այն։ Այն արագացնում է նյութափոխանակությունը։ Այն կարգավորում է քաշը և ճարպակալումը, ավելացնում է մարմնում կրակը, որը օգնում է պահպանել մամնի ջերմաստիճանը։ Օգնում է նաև մարսողական խնդիրներին, մարմնի վերջույթների սառելուն և ախորժակի կորստի դեպքում։ Արդյունքը կարելի է նկատել՝ կատարելով օրական 30 րոպե առավոտները։  

Շունյա մուդրա (Դատարկության մուդրա)

Միջնամատը  և բութ մատը միացնել միմյանց, մյուս մատները թողնել ուղիղ։ Կարելի է կիրառել լսողական խնդիրների դեպքում։ Կատարելով մեկ ժամ օրական՝ կարելի է ազատվել ականջի ցավից և աչքերի արցունքոտվելուց։ Այն նաև նվազեցնում է սրտի հետ կապված հիվանդությունները։ Այն բուժում է նաև վահանաձև գեղձի խնդիրները։

Փրիթվի մուդրա

Ինչպե՞ս կատարել։ Բութ մատի ծայրը միացնել մատնեմատին։ Սա կարող են կիրառել նրանք, ովքեր ցանկանում են քաշ ավելացնել։

Ապանա մուդրա

Ինչպե՞ս կատարել։ Բութ մատի ծայրը միացնել  միջնամատին և մատնեմատին՝ ցուցամատը և ճկույթը ուղիղ պահելով: Սա հանգստացնում է քամու էներգիան մարմնում, ուստի այն հատկապես լավ է փքվածության կամ գազերի համար:

Հրիդայա մուդրա

Ինչպե՞ս կատարել։ Ցուցամատը ծալել՝ միացնելով բութ մատը միջնամատին ու մատնեմատին, ուղիղ թողնել ճկույթը։

Այս մուդրան շատ օգտակար  կարող է լինել՝ ազատվելու որոշակի հույզերից։ Կարելի է կիրառել հուզական բախումների և ճգնաժամի ժամանակ:

Այս մուդրայի ժամանակ պրանան ձեռքերից գնում է սրտի հատված՝ բարելավելով սրտի աշխատանքը, հետևաբար այս մուդրան կարելի է կիրառել սրտի հիվանդույթունների դեպքում։

Բհաիրավա մուդրա

Նստել որևէ մեդիտացիոն դիրքով՝ իրանը ու գլուխը ուղիղ պահելով։ Դրեք աջ ձեռքի ափը ձախ ձեռքի ափին այնպես, որ երկուսն էլ նայեն վերև։ Եվ դրեք ձեռքերը ոտքերի մոտ։ 

Փակեք աչքերը և թուլացրեք ամբողջ մարմինը։ Երբ վերևում գտնվում է ձախ ձեռքի ափը, այս մուդրան կոչվում է Բհաիրավի։ Բհաիրավին ներկայացնում է իգական եներգիան։ Երկու ձեռքերը ներկայացնում են Իդա և Պինգալա Նադիները ։ Այս պրակտիկան օգնում է բալանսավորել պրանայի հոսքը մեդիտացիայի կամ պրանայամաների ժամանակ։ 

Նյութը պատրաստեց՝

Կիմա Բաղդասարյանը

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։

© 2021 Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա – Բոլոր իրավունքները պահպանված են