Կապալբհաթի պրանայամա (գլխուղեղի ճակատային հատվածը մաքրող շնչառական տեխնիկա)
Նստեք ցանկացած հարմարավետ մեդիտացիոն դիրքով (Պադմասանա կամ լոտուսի դիրք, սուխասանա),գլուխը և ողնաշարը պահեք ուղիղ, իսկ ձեռքերը ՝ ծնկներին հենած չին կամ ջնանա մուդրայով։
Փակեք աչքերը և հանգստացրեք ամբողջ մարմնինը։ Խորը ներշնչեք երկու քթանցքերով `ընդարձակելով որովայնի հատվածը և կտրուկ արտաշնչեք՝ սեղմելով որավայնի մկանները։ Մի լարվեք: Ներշունչը կատարվում է ավտոմատ կերպով՝ առանց որևէ ջանք գործադրելու։
Սկսելու համար կատարեք 10 շնչառություն: Հաշվեք մտքում այդ հաշիվը։
Ավարտելով 10 շնչառությունը ՝ շնչեք և խորը արտաշնչեք։
Սա համարվոմ է մեկ փուլ։ Կարող եք կատարել 3-5 փուլ։
Պրակտիկան ավարտելուց հետո գիտակցությունը պահեք հոնքերի մեջտեղի հատվածին՝ զգալով դատարկությունը ու հագստությունը։
Շնչառություն։ Կարևոր է, որպեսզի արտաշունչը կատարվի որովայնի հատվածով, և ոչ թե կրծքի։ Ուժեղացնելով որովայնի մկանները կարող եք աստիճանաբար ավելացնել քանակը՝ հասցնելով մինչև 50-60։
Տևողություն։ 10-ից 20 շնչառության մինչև 5 փուլ:
Փորձառու յոգերը կարող են կատարել մինչև 10 փուլ։
Հաջորդականություն։ Կապալբհաթին պետք է կատարել ասանաներից հետո։ Այն կարող է կատարվել օրվա ընթացքում ցանկացած ժամանակ, բայց այն պետք է կիրառվի միայն դատարկ ստամոքսով (ուտելուց 3-4 ժամ հետո)։
Նախազգուշական միջոցներ։ Եթե ցավ կամ գլխապտույտ է առաջանում, անմիջապես դադարեցրեք պրակտիկան և որոշ ժամանակ հանգիստ նստեք: Երբ այդ զգացողությունը անցնում է, փորձեք կրկին կատարել՝ ավելի մեղմ ռիթմով։
Հակացուցումներ։ Կապալբհաթին չպետք է կատավի նրանց կողմից, ովքեր տառապում են սրտի հիվանդություններով, արյան բարձր ճնշմամբ, գլխապտույտով,
էպիլեպսիայով, ունեն ճողվածք կամ ստամոքսախոց։
Օգտակարություն։ Կապալբհաթին մաքրում է իդա և պինգալա նադիները։ Այն ակտիվացնում է մտավոր կարողությունները, հեռացնում է քնկոտությունը, նախապատրաստում է մեդիտացիայի։ Մաքրում է թոքերը ածխաթթու գազից, այն օգտակար է ասթմատիկ հիվանդներին և նրանց համար, ովքեր տառապում են էմֆիզեմայով, բրոնխիտով և տուբերկուլյոզով։ Այն հավասարակշռում և ուժեղացնում է նյարդային համակարգը և տոնուսավորում է մարսողական օրգանները։
Նշում: Կապալբհաթին համարվում է Հաթհա յոգայի վեց շատկարմաներից մեկը։ Սանսկրիտով՝ kapal բառը նշանակում է «գանգ» կամ «ճակատ», իսկ bhati՝ նշանակում է «լույս» կամ «պայծառություն», ինչպես նաև «ընկալում կամ «գիտելիք»: Հետևաբար kapalbhati- ն լույսի կամ պայծառություն վիճակ բերող պրակտիկա է դեպի գլխուղեղի ճակատային շրջան: Այս պրակտիկայի մեկ այլ անուն kapalshodhana է, shodhana բառը, որը նշանակում է «մաքրել»:
Նյութը պատրաստեց՝
Կիմա Բաղդասարյանը
Գրականություն՝
Սվամի Սատյանանդա Սարասվատի, «Ասանա, պրանայամա, Մուդրա, Բանդհա»
Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։
Նյութեր
- Ինչպես երջանիկ լինել՝ Կոնֆուցիուսի իմաստության համաձայն
- Օշո, Ազատություն անցյալից, (Ապստամբ լինելը դա էակի ծաղկումն է)
- ՇՐԻ ՇՐԻ ՌԱՎԻ ՇԱՆԿԱՐ , ՄԵՂՔԸ և ՀՈԳԻՆ
- Նստակյաց կյանք վարելու վտանգները. Ինչո՞ւ է նստելը դարձել ծխելուն հավասար վտանգավոր
- Մուդրաներ
- Պադմասանա կամ լոտուսի դիրք
- Կապալբհաթի պրանայամա կամ շնչառական տեխնիկա
- Սարվանգասանա կամ ուսերի վրա կանգ
- Տրատակա (կենտրոնացած հայացքի սևեռում)
- Յոգական սննդակարգ
- Հաթհա յոգա
- Բանդհաներ
- ՍԵՌԱԿԱՆ ԿԱՄ ՍԵՔՍՈՒԱԼ ԷՆԵՐԳԻԱ (ՕՇՈ)
- ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱԹՀԱ ՅՈԳԱ ՊՐԱԴԻՊԻԿԱՅԻՑ Լեզվի մաքրում (շարունակելի)
- Ինչպե՞ս հեշտությամբ սովորել և հիշել սանսկրիտով ասանաների անունները:
Թեմաներ
- Ասանա (2)
- Կոնֆուցիոս (1)
- Հաթհա յոգա (6)
- Հանգստացնող ասանաներ (1)
- Յոգա Փիլիսոփայություն (7)
- Շրի Շրի Ռավի Շանկար (1)
- Սկսնակ (2)
- Օգտակար է իմանալ (4)
- Օշո (2)