Հիգիենայի մասին յոգայական կենսակերպի համաձայն` անհրաժեշտ է մաքուր պահել ոչ միայն մարմնի արտաքին, այլ նաև ներքին մասերը: Յոգերը հատուկ ուշադրություն են դարձնում լեզվին` որը սննդից ու ջրից կլանում է կենսական էներգիան: Լեզվի մակերևույթի աղտոտումը վատթարացնում է սննդի յուրացումը և փակում է համային ռեցեպտորները, մինչդեռ դրանք շատ կարևոր դեր ունեն մարսողության պրոցեսի համար: Յոգերը ենթադրում են, որ համային ռեցեպտորների որոշակի գրգռման ժամանակ որոշակի կազմով թուք է արտադրվում: Ստամքոսը պատրաստվում է ընդունել և մշակել այն սնունդը` որը կախված ինչ որ չափով կախված է լեզվից և բերանի խոռոչի հիգենայից: Եթե լեզվի վրա անընդհատ սպիտակ փառ կա, ապա սնունդը դժվարությամբ կարող է հասնել համային ռեցեպտորներին, ինչը հանգեցնում է մարսողության որոշ բարդությունների: Փառակալված լեզուն բացասական ազդեցություն է ունենում նաև շնչառության պրոցեսի վրա: Լեզվի մաքրման համար կարելի է օգտագործել թեյի կամ աղանդերային գդալ: Ատամները մաքրելուց հետո գդալը թրջել տաք ջրում և այն ուռուցիկ մասով դեպի վեր պահելով` թույլ սեղմումով քերե’ք լեզվի լորձը: Գդալը պետք է շարժել հետ-առաջ, աջ-ձախ և հակառակը: Մաքրումը դադարեցրե’ք այն ժամանակ, երբ գդալի վրա ոչինչ չի մնա: Այնուհետև բերանը ողողել ջրով: Լեզուն պետք է վարդագույն դառնա և հաճելի տեսք ստանա: Պրոցեդուրայի վերջում, դատարկ ստամոքսին կարող եք մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ կուլ տալ: Նման պրոցեդուրայից մարսողության պրոցեսը զգալիորեն բարելավվում է, սնունդն ավելի համեղ է թվում: Այն նպաստում է նաև շնչառության բարելավմանը, իսկ վատ մարսղության դեպքում` տհաճ հոտի նվազեցմանը:
Լեզվի մաքրումը պարտադիր է կատարել ամեն առավոտ։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
Հեղինակ Ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյան
Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։