Յոգայի ուսմունքը հազարամյակների պատմություն ունի: ՈՒսմունքի հիմնական դրույթներն առաջին անգամ համակարգել է Փաթանջալին Ք.Ա. երկրորդ հազարամյակում իր «Յոգա-սուտրա» գրքում: Յոգան նպատակ ունի իրացնել մարդու պոտենցյալ հնարավորությունները: Այն մարդուն սովորեցնում է իր «Ես» ը կապակցել տիեզերական անսահման էներգիայի հետ, ապահովել մարմնի, մտքի և հոգու կապը, դրանց համաչափ ու փոխներգործող զարգացումը, գործողությունների կատարելությունը:
Հաթհա յոգան ուսմունքի սկզբնական և հիմնական տեսակն է, որը նպատակ ունի ստեղծել հզոր, կատարյալ ու առողջ մարմին և հոգի: Հաթհա յոգան իրականացվում է՝
Շատկարմաներով։ Շատկարմաները (սանսկրիտ. षटकर्म ṣaṭkarma, բառացիորեն վեց գործողություն), որը նաև հայտնի է որպես Շատկրիյաներ, Հաթա յոգայի մարմնի մաքրման գործիքներ են։ Սրանք կոչվում են կրիյաներ, որոնք գործիքներ են առաջարկված Հաթհա յոգա Պրադիպիկայի կողմից, դրանք են՝ Ջալա Նետի, Դհաուտի, Նաուլի, Բաստի, Կապալհաբհակտի, և Տրատակա:
Ասանաների միջով: Ասանան մարմնի դիրքն է: Թվարկվում էն 84000 ասանաներ: Սակայն մեր առօրյայում մեկ տասնյակ ասանաները բավարար են ցանկալի արդյունքի հասնելու համար: Ասանաների կատարման ժամանակ նաև պահվում են էներգետիկ բլոկները կամ բանդհաները։ Ասանաները նման են մարմնամարզական վարժություններին, սակայն դրանք զուգակցվում են
Պրանայամայով: Պրանայաման տիեզերական սուբստանց է, որը համարվում է գոյություն ունեցողի հիմքը և գոյատևման պայմանը: Պրանայաման շնչառական վարժությունների համակարգ է, որը մարդուն լիցքավորում է տիեզերական եներգիայով, հավասարակշռում է դրական (յան) և բացասական ( ին) էներգիաները, մարդու վիբրացիաները ու ռիթմերը համապատասխանեցնում բնության վիբրացիաներին ու ռիթմերին: Պրանայաման ակտիվացնում է մարդու էներգետիկ կենտրոնները (չակրաները): Պրանայաման զուգակցվում է
Մեդիտացիայով: Այն նշանակում է կենտրոնացում, ներհայեցողություն, ինքնադիտանկում և այլն: Մեդիտացիան ստեղծում է հաճելի հանգստի վիճակ, որտեղ միտքը կենտրոնանում է մեկ օբեկտի վրա՝ առանց տատանվելու ու երկար ժամանակ պահելով այդ վիճակը: Մեդիտացիան նպաստում է ինքնաճանաչողությանը հավասարակշռվածությանը, արտաքին անցանկալի գրգռիչների հատկապես՝ ստրեսորների ազդեցության վերացնելուն: Այն մարդուն ձերբազատում է նեգատիվիզմից, օգնում է բնական հարաբերություն ստեղծել մարդկանց ու աշխարհի հետ:
Հաթհա յոգան որևէ առնչություն չունի կրոնի, միստիկայի, հիպնոսի, մոգության.օկուլտիզմի և նման բաների հետ:
Հեղինակ Ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյան
Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։