Անհնա ՞ր է արտաբերել «Urdhva Mukha Paschimottanasana/Ուրդհվա Մուխա Պաշիմոտանասանա» կամ «Prasarita Padottanasana/Պրասարիտա Պադոտանասանա»: Կամ երբ ուսուցիչը ասում է, որ այժմ կատարում ենք «Karnapidasana/Կարնապիդասանա» կամ «Utthita Hasta Padangusthasana /Ուտտիտա Հաստա Պադանգուսթասանա», իսկ դուք չգիտեք, թե ինչ անել:
Դրա համար կա բավականին հեշտ տարբերակ հիշելու սանսկրիտով ասանաների անունները : Պետք է իմանալ, որ այդ երկար սանսկրիտով ասանաների անունները որոշակի բառերի համակցություն են: Օրինակ, «Urdhva Mukha Paschimottanasana /Ուրդվա Մուխա Պաշիմոտանասան»- ն կազմված է 5 բառից ՝ Urdhva-վերև, Mukha-դեմք, Paschima-մարմնի առջևի մասը, Uttana-ինտենսիվ, Asana- ասանա կամ դիրք: Անհրաժեշտ է որևէ երկար ասանայի անուն բաժանել բառերի և սովորել այդ բառերի իմաստը. այդպես կհեշտանա հիշելը:
Ասանայի բաղկացուցիչ բառերը հիմնականում կարելի է բաժանել 5 կատեգորիաների ՝ անատոմիա, կենդանիներ, աստվածներ, օբյեկտներ և բնութագրիչներ: Ներքևում նշենք դրանցից ամենաշատ հանդիպողները:
Անատոմիա
1. Pada/պադա: թաթ կամ ոտք,
2. Hasta/հաստա: ձեռք,
3. Anguli/անգուլի: մատներ,
4. Anghusta/անգուշտա: ոտքի բութ մատ,
5. Janu/janu: ծունկ,
6. Sirsa/շիրսա: գլուխ,
7. Mukha/մուխա: դեմք,
8. Karna/կառնա: ականջ,
9. Jattara/ջատառա: ստամոքս,
10. Anga/անգա: վերջույթ,
11. Sarvanga/սարվանգա: ամբողջ մարմին,
12. Sava/շավա: մեռյալ,
13. Prana/պրանա: կյանքի էներգիա,
14. Paschima/պաշիմա: մարմնի առջևի մասը:
Կենդանիներ
1. Svana/շվանա: շուն,
2. Bheka/բհեկա: գորտ,
3. Baka/բակա: ագռավ,
4. Ustra/ուշստրա: ուղտ,
5. bhujanga/բուջանգա: օձ,
6. kapota/կապոտա: աղավնի,
7. kurma/կուրմա: կրիա,
8. matsya/մատյա: ձուկ,
9. shalabha/շալամբա: մողես:
Իմաստուններ և աստվածներ
1. Բհարադվա: իմաստուն, ինչպես նաև հայտնի աղեղնաձիգ Դրունայի հայրը, ով ուսուցանել է իր ազգականներին, ովքեր հետագայում դառնում են մրցակիցներ և տանում են հայտնի պատերազմը, որ գրված էր Բհագավադ-Գիտայի մեջ:
2. Գարուդա: Արծիվների թագավորն էր. Գարուդան մի անգամ հանդիսացել է փոխադրամիջոց Վիշնույի համար, որպեսզի վերջինս օգնություն հասցնի նրա նվիրյալին Գաջեդրային, որը կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում էր հայտնվել:
3. Մարիչին: Բրամայի որդին և արևի աստված Սուրիայի պապը:
4. Մացյենդրա: Ձկների աստվածը: Շիվան հայտնաբերում է մի ձուկ, որը ամբողջովին սովորել էր իր յոգայի ուսմունքները: Շիվան նրան տալիս է աստվածային կերպարանք, որպեսզի նա տարածի յոգայի գիտելիքները:
5. Սուրիա: Արևի աստված,
6. Վիրաբհադրա: Մեծ զինվորը,
7. Նաթարաջա: Շիվայի անուններից մեկը: Պարերի աստվածը:
8. Հենուման: կապիկների բանակի գլխավորը;
Օբյեկտներ:
1. Parigha/պարիգհա: դարպասի փական,
2. Hala/հալա: գութան,
3. Vrksa-վրկշա: ծառ,
4. Tola/տոլա: կշեռք,
5. Tada/տադա: սար,
6. Setu/սետու: կամուրջ,
7. Nava/նավա: նավ,
8. Mudra/մուդրա: նշան,
9. Dhanu/դանու: աղեղ,
10. Danda/դանդա: մահակ,
11. Chandra/չանդրա: լուսին,
12. Vira: հերոս,
14. Asana: դիրք:
Թվեր
1. Eka/եկա: մեկ,
2. Dwe/դվե: երկու,
3. Tri/թրի: երեք,
4. Catvari/չատվարի: չորս,
5. Pancha/պանչա: հինգ,
6. Sat/շաթ: վեց,
7. Supta/սուպտա: յոթ,
8. Ashta/աշտա:ութ,
9. nava/նավա: նավա:
Բնութագրիչներ:
1. Adho/ադհո: ներքև,
2. Urdva/ուրդվա: վերև,
3. Utthita/ուտիտա: ընդլայնված,
4. Parivrtta/պարիվրտա: շրջված,
5. Baddha/բադհա: կապված,
6. Supta/սուպտա: պառկած,
7: Uttana/ուտանա: ինտենսիվ ձգում,
8. Sthiti/շտհիտի: կայունություն,
9. Upavistha/ուպավիշտա: նստած,
10. Prasarita/պռազառիտա: փռված,
11. Ardha/արդհա: կես,
12. Salamba/շալամբա: հենարանով,
13. Nirlamba/նիռլամբա: առանց հենարան,
14. Kona/կոնա: անկյուն,
15. Pida/պիդա: ճնշում:
Նյութը պատրաստեց՝
Կիմա Բաղդասարյանը