Անհնա ՞ր է արտաբերել «Urdhva Mukha Paschimottanasana/Ուրդհվա Մուխա Պաշիմոտանասանա» կամ «Prasarita Padottanasana/Պրասարիտա Պադոտանասանա»: Կամ երբ ուսուցիչը ասում է, որ այժմ կատարում ենք «Karnapidasana/Կարնապիդասանա» կամ  «Utthita Hasta Padangusthasana /Ուտտիտա Հաստա Պադանգուսթասանա», իսկ դուք չգիտեք, թե ինչ անել:

Դրա համար կա բավականին հեշտ տարբերակ հիշելու սանսկրիտով ասանաների անունները : Պետք է իմանալ, որ այդ երկար սանսկրիտով ասանաների անունները որոշակի բառերի համակցություն են:  Օրինակ, «Urdhva Mukha Paschimottanasana /Ուրդվա Մուխա Պաշիմոտանասան»- ն կազմված է 5 բառից ՝ Urdhva-վերև, Mukha-դեմք, Paschima-մարմնի առջևի մասը, Uttana-ինտենսիվ, Asana- ասանա կամ դիրք:  Անհրաժեշտ է որևէ երկար ասանայի անուն բաժանել բառերի և սովորել այդ բառերի իմաստը. այդպես կհեշտանա հիշելը:

Ասանայի բաղկացուցիչ բառերը հիմնականում կարելի է բաժանել 5 կատեգորիաների ՝ անատոմիա, կենդանիներ, աստվածներ, օբյեկտներ և բնութագրիչներ:   Ներքևում նշենք դրանցից ամենաշատ հանդիպողները:

Անատոմիա

1. Pada/պադա: թաթ կամ ոտք,

2. Hasta/հաստա: ձեռք,

3. Anguli/անգուլի: մատներ,

4. Anghusta/անգուշտա: ոտքի բութ մատ,

5. Janu/janu: ծունկ,

6. Sirsa/շիրսա: գլուխ,

7. Mukha/մուխա: դեմք,

8. Karna/կառնա: ականջ,

9. Jattara/ջատառա: ստամոքս,

10. Anga/անգա: վերջույթ,

11. Sarvanga/սարվանգա: ամբողջ մարմին,

12. Sava/շավա: մեռյալ,

13. Prana/պրանա: կյանքի էներգիա,

14. Paschima/պաշիմա: մարմնի առջևի մասը:

Կենդանիներ

1. Svana/շվանա: շուն,

2. Bheka/բհեկա: գորտ,

3. Baka/բակա: ագռավ,

4. Ustra/ուշստրա: ուղտ,

5. bhujanga/բուջանգա: օձ,

6. kapota/կապոտա: աղավնի,

7. kurma/կուրմա:  կրիա,

8. matsya/մատյա: ձուկ,

9. shalabha/շալամբա: մողես:

Իմաստուններ և աստվածներ

1. Բհարադվա: իմաստուն, ինչպես նաև հայտնի աղեղնաձիգ Դրունայի հայրը, ով ուսուցանել է իր ազգականներին, ովքեր  հետագայում դառնում են մրցակիցներ և տանում են հայտնի պատերազմը, որ գրված էր Բհագավադ-Գիտայի մեջ:

2. Գարուդա: Արծիվների թագավորն էր. Գարուդան մի անգամ հանդիսացել է փոխադրամիջոց Վիշնույի համար, որպեսզի վերջինս օգնություն հասցնի նրա նվիրյալին Գաջեդրային, որը կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում էր հայտնվել:

3. Մարիչին: Բրամայի որդին և արևի աստված Սուրիայի պապը:

4. Մացյենդրա: Ձկների աստվածը: Շիվան հայտնաբերում է  մի ձուկ, որը ամբողջովին սովորել էր  իր յոգայի ուսմունքները: Շիվան նրան տալիս է աստվածային կերպարանք, որպեսզի նա տարածի  յոգայի գիտելիքները:

5. Սուրիա: Արևի աստված,

6. Վիրաբհադրա: Մեծ զինվորը,

7.  Նաթարաջա: Շիվայի անուններից մեկը: Պարերի աստվածը:

8. Հենուման: կապիկների բանակի գլխավորը;

Օբյեկտներ:

1. Parigha/պարիգհա: դարպասի փական,

2. Hala/հալա: գութան,

3. Vrksa-վրկշա: ծառ,

4. Tola/տոլա: կշեռք,

5. Tada/տադա: սար,

6. Setu/սետու: կամուրջ,

7. Nava/նավա: նավ,

8. Mudra/մուդրա: նշան,

9. Dhanu/դանու: աղեղ,

10. Danda/դանդա: մահակ,

11. Chandra/չանդրա: լուսին,

12. Vira: հերոս,

14. Asana: դիրք:

Թվեր

1. Eka/եկա: մեկ,

2. Dwe/դվե: երկու,

3. Tri/թրի: երեք,

4. Catvari/չատվարի: չորս,

5. Pancha/պանչա: հինգ,

6. Sat/շաթ: վեց,

7. Supta/սուպտա: յոթ,

8. Ashta/աշտա:ութ,

9. nava/նավա: նավա:

Բնութագրիչներ:

1. Adho/ադհո: ներքև,

2. Urdva/ուրդվա: վերև,

3. Utthita/ուտիտա: ընդլայնված,

4. Parivrtta/պարիվրտա: շրջված,

 5. Baddha/բադհա: կապված,

6. Supta/սուպտա: պառկած,

7: Uttana/ուտանա: ինտենսիվ ձգում,

8. Sthiti/շտհիտի: կայունություն,

9. Upavistha/ուպավիշտա: նստած,

10. Prasarita/պռազառիտա: փռված,

 11. Ardha/արդհա: կես,

12. Salamba/շալամբա: հենարանով,

13. Nirlamba/նիռլամբա: առանց հենարան,

14. Kona/կոնա: անկյուն,

15. Pida/պիդա: ճնշում:

 

Նյութը պատրաստեց՝ 

Կիմա Բաղդասարյանը

© 2021 Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա – Բոլոր իրավունքները պահպանված են