Կոնֆուցիոսը եղել է չինացի փիլիսոփա, քաղաքական գործիչ և ուսուցիչ, ով շեշտել է
հավատարմության, բարոյականության և բարության կարևորությունը՝ իմաստալից և երջանիկ կյանք ունենելու համար:
Նա համարվում է բոլոր ժամանակների արևելյան մեծագույն փիլիսոփաներից մեկը և նրա
ուսմունքները սովորաբար հայտնի են որպես անալեկտներ:
Նրա դպրոցը հետևորդների կողմից կոչվել է կոնֆուցիականություն։ Այս դպրոցի հիմանական գաղափարը պտտվում է չորս առաքինությունների շուրջ, որոնք բոլոր մարդիկ
պետք է տիրապետեն, դրանք են՝ բարություն (ren), արդարություն (yi), իրավունքների կատարում (li) և բարոյական իմաստություն (zhi)։
Հինգերորդ առաքինությունը` հավատը (xin), նույնպես հետագայում ավելացվել է չինական մշակույթի մեջ, որը նման է հինգ տարրերին` հող, ջուր, կրակ, փայտ և մետաղ, որոնք ցույց են տալիս սերտ կապը ֆիզիկական և բարոյական կողմերի միջև։
Ավելի քան 2500 տարի Կոնֆուցիուսը ոգեշնչման աղբյուր է եղել շրջապատի մարդկանց համար, որոնք փնտրել են երջանկություն և իմաստ իրենց կյանքում։
Ձեզ ենք ներկայացնում 6 եղանակ , ինչպես լինել երջանիկ՝ Կոնֆուցիոսի իմաստության համաձայն։
1․ Ներդրումներ կատարեք հարաբերություններում։
Կոնֆուցիուսն ասում է. «Այն, ինչ դուք չեք ցանկանում, որ անեն ձեզ հետ, մի արեք ուրիշներին »:
Սա հայտնի ոսկե կանոնն է, որի ջատագովը Կոնֆուցիոսն էր:
Կոնֆուցիական չորս հիմնական առաքինություններից մեկը ռենն է, որը նշանակում է արժանապատվության զգացում մարդկային կյանքի, ուրիշների հանդեպ մարդասիրության զգացում և բարձր ինքնագնահատական:
Կոնֆուցիուսը կարծում էր, որ ռենն այն է, ինչը ապրելուն արժեք է տալիս, դա մարդու կողմից կատարվող գործողությունների վերջնական ուղեցույց է, մարդկային բոլոր հարաբերությունների հիմքը:
Պարզ ասած, ուրիշներին անհրաժեշտ է վերաբերվել այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն, բայց այս ուսմունքը սրանից շատ ավելի խորն է գնում:
Ձեր կյանքում կատարվող յուրաքանչյուր գործողության մեջ դուք պետք է ուշադիր լինեք ուրիշների նկատմամբ։
Կոնֆուցիականների համար ռենի արտահայտման ամենաբնական և կարևոր վայրը ընտանիքն է:
Ամեն ինչ սկսվում է ձեր տանից:
Դուք պետք է կարեկցանք և բարություն զարգացնեք նախ ինքներդ ձեր նկատմամբ, ապա ձեր ընտանիքի, հետո ձեր ընկերների, հետո ձեր համայնքի, ձեր ազգի և, ի վերջո, ողջ մարդկության նկատմամբ։
Եթե բոլորը հետևեին այս ոսկե կանոնին, աշխարհը շատ ավելի լավը կլիներ:
Ոսկե կանոնի կիրառումը ձեր հարաբերություններում ներդաշնակություն է ստեղծում ձեր շուրջը, և դա հանգեցնում է դեպի երջանկություն։
Եթե դժվարանում եք ձեր սիրելիներին ցույց տալ, թե որքան եք հոգում նրանց մասին, սկսեք ժպտալ ավելի հաճախ, ջերմորեն ողջունեք նրանց ամեն անգամ, երբ հանդիպում եք, հարցրեք նրանց բարեկեցության մասին և լսեք ուշադրությամբ, ազնիվ եղեք ձեր խոսքի մեջ և ազնիվ եղեք նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ:
Պահպանեք սա այնքան երկար, և դուք ձեռք կբերեք հիանալի մարդ լինելու համբավ, ում բոլորը կցանկանան իրենց շրջապատում ունենալ:
Եթե դուք հարգում եք նրանց, նրանք իրենց հերթին կսկսեն ավելի շատ հարգել ձեզ, ավելի արդարացիորեն վերաբերվել ձեզ, ավելի անկեղծությամբ, ավելի կարեկցանքով և, ի վերջո, ձեզ ավելի սիրված զգալով, ավելի հարգված և երջանիկ կզգաք:
Այսպիսով, ձեր շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում ներդրումներ կատարելը հիմնարար քայլ է դեպի երջանկություն։
2․ Մտածեք հետևանքների մասին
Կոնֆուցիուսը ասում է. «Երբ զայրույթը բարձրանում է, մտածեք հետեւանքների մասին»:
Մենք բոլորս էլ զգացել ենք այն տհաճ պահերը, երբ զգում ենք, երբ ադրենալինն անցնում է մարմինը, երբ մենք ցանկանում ենք բռունցքով հարվածել մեկի դեմքին կամ օգտագործել կոպիտ բառեր, որի մասին հետո կզղջանք։
Մենք՝ արևմուտքում, կարծում ենք, որ զայրույթն արդարացված է, եթե մարդ բարկանում է ճիշտ ժամանակին և ճիշտ ենթատեքստում։
Սակայն, ըստ Կոնֆուցիուսի, եթե մենք ինչ-որ մեկի վրա բարկանում ենք, ուրեմն պարտված ենք։
Բարկության մեծ քանակություն չկա, և չափազանց կարևոր է մտածել հետևանքների մասին, երբ առաջանում է զայրույթի նման հույզ:
Ինքներդ մեզ կառավարելը միշտ չէ, որ հեշտ է, բայց ընդունակ լինելը, մեծ պարգև է։ Ինքնատիրապետումը սկսելու լավագույն միջոցներից մեկը ապագային խորը նայելն է, մտածելը ոչ միայն առաջին կարգի հետևանքների մասին, օրինակ, ինչպիսին է այն հաճույքը, որը մենք ստանում ենք ինչ-որ մեկին բռունցքով հարվածելու մասին, այլ նաև երկրորդ կարգի հետևանքների դեպքում, ինչպիսին է՝ դիմացինը կարող է ձեզ հետ հարվածել կամ ինչ-որ ծեծկռտուքի մեջ կարող եք ընկնել, որը հետագայում կհանգեցնի ֆիզիկական վնասվածքների կամ նման երրորդ կարգի հետևանքներ, կարող է վնասվել բարեկամությունը նրա հետ կամ նույնիսկ չորրորդ կարգի հետևանքներ, օրինակ, եթե ձեր մյուս ընկերները դադարեն հարգել ձեզ և այլն։
Մենք պետք է խուսափենք անմիջապես հաճույք ստանալու այս միտումից, եթե դա արժենա ապագայում շատ ավելի կարևոր բան կորցնելուն:
Ենթադրենք, աշխատավայրում, նախքան ձեր բարկությունը հայտնելը ձեր ղեկավարի կամ մեկի նկատմամբ, հանդիպման ժամանակ փորձեք խորը շունչ քաշել և ինքներդ ձեզ հարցնեք՝ արժե՞ նշել, որ նրանց գաղափարը կամ մոտեցումը հիմարություն է։
Իհարկե, դուք այդ պահին լավ կզգաք՝ ցույց տալով, թե որքան խելացի եք, բայց ինչպես դա կազդի նրանց հետ հարաբերությունների վրա:
Եվ ավելին, ինչպե՞ս դա կազդի ձեր աշխատանքի վրա երկարաժամկետ հեռանկարում:
Այժմ, երբ դուք տեղյակ եք երկարաժամկետ հետևանքների մասին, կարող եք ավելի ուշադիր լինել ձեր զայրույթի մասին և դուք միշտ կարող եք ընտրել ձեր փաստարկը ավելի մեղմ կերպով ներկայացնել դիմացինին՝ հաշվի առնելով նրանց զգացմունքները և ինքնագնահատականը:
Զայրույթը երջանկության վատ ուղեցույց է, և եթե իսկապես ցանկանում եք երջանկություն փնտրել, նախ մտածեք հետևանքների մասին, ապա գործեք։
3․ Պահպանիր կյանքում պարզությունը
Մեջբերենք Կոնֆուցիուսին․ «Կյանքն իսկապես պարզ է, բայց մենք այն բարդացնում ենք»:
Պարզությունն այն է, որ կենտրոնանաք այն ամենի վրա, ինչն ամենակարևորն է ձեզ համար և բաց թողնենք մնացածը։
Կոնֆուցիական ուսմունքները պատկերում են կյանքը ամենապարզ ձևով:
Այն, թե ինչպես ենք մենք ընկալում մեր կյանքը, կարող է ամեն ինչ փոխել:
Լավատես մարդու համար կյանքը գեղեցիկ նվեր է, որն ունի բազմաթիվ հնարավորություններ և վայելքներ, բայց հոռետեսը կյանքը ընդունում է որպես խառնաշփոթ, որը չի կարող կարգավորվել:
Նրանք կմտածեն ինչ-որ բանի մասին չափից շատ , գործը կգերակատարեն կամ անընդհատ կխուսափեն ինչ-որ բան անելուց՝ մոռանալով, որ այդպես վարվելով նրանք կստեղծեն ավելի շատ քաշքշուկներ և կյանքն էլ ավելի կբարդացնեն։
Պարզ բաները չվայելելը և չունեցածի վրա կենտրոնանալը , միայն կազդի մտավոր և ֆիզիկական առողջության վրա։
Այսօրվա ժամանակակից աշխարհում այս պարզությունը հազվադեպ կարելի է տեսնել:
Մեր միտքը սիրում է մտածել:
Այսպիսով, այն մտածում և մտածում է իրերի մասին, պատմություններ հնարելով շուրջը։
Այն շարունակվում է և շարունակվում ՝ հյուսելով բարդ սյուժեներ և երկխոսություններ, որոնք երբեք, և երբեք չեն լինելու:
Օրինակ, ինչպես երեկույթի կամ հարսանիքի համար ձեր լավագույն հանդերձանքը հագնելը, դուք անընդհատ մտածում եք դրա վերաբերյալ , մտածում եք այլ մարդկանց կարծիքների մասին:
Դուք վախենում եք, որ գրավիչ տեսք չեք ունենա, և այդ միտքը դժբախտացնում է:
Այդ ամենը տեղի է ունենում ձեր գլխում, և դուք շարունակում եք մտածել:
Դրա պարզ լուծումն այն է, որ պարզապես հագեք այնպիսի հանդերձանք, որը ձեզ հարմարավետ կլինի և որը ձեզ երջանկացնում է:
Կյանքը պարզ է.
Մենք՝ մարդ արարածներս, բարդ ենք։
Մենք պետք է փոխենք մեր այս սովորությունը՝ կյանքը բարդացնելու:
Դուք կարող եք սկսել կանոնավոր կերպով՝ ինքներդ ձեզ հետևյալ հարցեր տալով.
Որո՞նք են իմ կյանքի 3 ամենակարևոր բաները:
Ո՞րն է ամենակարևոր բանը, որ կարող եմ անել հենց հիմա:
Արդյո՞ք ես հիմա կյանքին պարզ եմ նայում։
Երբ հետևում եք այս հարցերի պատասխաններին և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր,
կսկսեք աշխատել իսկապես կարևորի վրա և կենտրոնանալով կարևորի վրա,
դուք կապրեք և՛ ավելի պարզ, և՛ երջանիկ կյանքով:
4․Դանդաղ քայլերով գնացեք առաջ, եթե անհրաժեշտ է։
Կոնֆուցիուսի խոսքերով. «Կարևոր չէ, որքան դանդաղ ես առաջ գնում, քանի դեռ կանգ չես առնում»
Կոնֆուցիուսը մեզ սովորեցնում է, որ հաջողությունը աշխատանք է ընթացքի մեջ, և կարևոր չէ՝ դուք մի քայլ եք ավելի մոտ, թե մի մատնաչափ մոտ դեպի ձեր երազանքներին – ամենակարևորն այն է, որ շարունակում եք առաջ շարժվել:
Շատ դեպքերում ձախողումը տեղի է ունենում մեր մեծ ակնկալիքների պատճառով:
Մեր հասարակությունը ստիպում է մեզ հավատալ, որ կա որոշակի տարիք, երբ պետք է ավարտել համալսարանը, ամուսնանալ, գումար վաստակել, և այդպիսով մենք անիրատեսական նպատակներ ենք դնում և սահմանում ժամանակային սահմանափակում, բայց մի տվեք այնպիսի ջանք, որը նա իրականում արժանի չէ:
Խնդիրն այն է, որ մենք այնքան կենտրոնացած ենք վերջնակետի վրա, վերջնական արդյունքի վրա, որ մոռանում ենք կենտրոնանալ հաջողության շարժիչ ուժերի վրա, ինչպիսիք են գիտելիքներ կամ հմտություններ ձեռք բերելը, և դրա պատճառով, երբ մենք հայտնվում ենք առաջին խոչընդոտին, մենք ենթադրում ենք դա ձախողում և ետ ենք կանգնում ամեն ինչից։
Ըստ Կոնֆուցիոսի՝ նպատակներից հրաժարվելը կամ փոխելը խելամիտ արարք չէ. փոխարենը՝ պետք է փոփոխություններ մտցնել ծրագրերում և գործողություններում, որպեսզի հասնեք նպատակին, եթե նախորդը պլանը չաշխատեց։
Ճշմարտությունն այն է, որ նման տարիք չկա կյանքում հաստատվելու համար:
Դա կարող է տեղի չունենալ այն ժամանակահատվածում, որը դուք ակնկալում էիք, բայց դուք անպայման կհասնեք այնտեղ, որտեղ ցանկանում եք, եթե ներդնեք ամենօրյա պահանջվող ջանքեր և շարունակեք զարգացնել ձեր հմտությունները։
Դուք յուրահատուկ անձնավորություն եք՝ ձեր սեփական շնորհներով ու տաղանդներով, և ոչ ոք ներդրումներ չի անի դրանցում ավելի, քան դու։
Հետևաբար, ձեր կարևոր նպատակներից հրաժարվելը նշանակում է, որ դուք հրաժարվում եք ինքներդ ձեզանից, ձեր երջանկությունից և շուտով դուք կհաստատեք որևէ բանից հրաժարվելու օրինաչափություն, երբ որևէ բան մեր ուզածով չլինի»
Մոտիվացված և հետևողական մնալը ցանկացած նպատակին հասնելու և երջանիկ լինելու բանալին է:
Եթե ձեր ճանապարհի մեջտեղում սար եք հանդիպում, դանդաղ և հաստատուն անցեք դրա վրայով:
Եթե առջևում գետ կա, կամուրջ կառուցեք կամ լողացեք դրա վրայով:
Մի խոսքով, եթե ձեր ճանապարհին խոչընդոտներ եք գտնում, միշտ պետք է մտածել դրա մասին , գտնել միջոցներ՝ դրանք հաղթահարելու և շարունակելու շարժվել դեպի ձեր նպատակը, քանի որ հաջողությունը կախված չէ ձախողումների քանակից, այլ նրանից թե քանի անգամ ենք ձախողումից հետո ոտքի կանգնել ու շարունակել գնալ առաջ։
5․ Սովորեք փորձից
Ըստ Կոնֆուցիուսի «Երեք մեթոդներով մենք կարող ենք իմաստություն ձեռք բերել. Առաջինը՝ մեր մտորումների միջոցով, որը լավ տարբերակ է, երկրորդ՝ իմիտացիայով, որը ամենահեշտն է, և երրորդը՝ փորձով, որն ամենադառն է»։
Որոշ ուսումնասիրությունների համաձայն, եթե մենք դադարենք սովորել և բավարարվենք մեր իմացածով, մենք հսկայական վնաս կհասցնենք մեր ուղեղին, քանի որ սովորելը մեր ուղեղն առողջ է պահում և ստիպում ապրել ավելի երկար։
Կան մի քանի գրքեր և ուսումնասիրություններ, որոնք կապում են առողջ ուղեղը երջանիկ կյանքի հետ:
Նաև որոշ հետազոտողներ եզրակացրել են, որ կա մեկ հիմնարար բան, որ մարդիկ պետք է անեն երջանիկ լինելու համար՝ զբաղվել դժվար, բայց իրագործելի զբաղմունքներով։
Այսինքն՝ շարունակել սովորել, զարգացնել ինքներս մեզ, առաջ մղել մեր սահմանները:
Կոնֆուցիոսը նկատեց իմաստություն ձեռք բերելու երեք եղանակ՝ մտորումների, ընդօրինակման և փորձի միջոցով։
Առաջին մեթոդը ամենաարդարացվածն է , իմաստն այն է, որ գիտակցում եք ձեր սեփական մտքերը։
Այն հնարավորություն է գնահատել մեզ տրվող «ինչու» և «ինչպես» հարցերին և ինչ պետք է արվի արդյունքի հասնելու համար։
Երկրորդ մեթոդը իմիտացիայի միջոցով սովորելն է, ամենահեշտ տեսակն է, դա այն մեթոդն է, որն օգտագործվում է երեխաների և դեռահասների կողմից սովորել մեծահասակներից։
Սա համարվում է հեշտ մեթոդ, բայց այն նույնքան կարևոր է, որքան մյուս երկուսը:
Երրորդ մեթոդը փորձից սովորելն է, Կոնֆուցիուսը դա համարում է ամենադառը մեթոդը։
Որևէ բանի իրական իմաստը հասկանալու համար, դուք պետք է զգաք այն ինքներդ ձեզ վրա:
Միգուցե այն ինչի մասին բացասական վերաբերմունք ունեք, իրականում լավն է և հակառակը։
Շատ հեշտ է նեգատիվ տարածել՝ կոպիտ խոսքեր ասելով ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի մասին, որի մասին իրականում չգիտեք։
Այսպիսով, դուք պետք է նախ ինքներդ սովորեք ու անցնեք ձեր փորձով, ապա խոսեք դրա մասին:
Օրինակ, եթե նախկինում լսել եք բացասական բաներ մարդու մասին, որի մասին կարծիք է հայտնել ուրիշը, դուք պետք է անձամբ հանդիպեք նրան՝ նրա մասին կարծիք կազմելու համար:
Քանի որ այս մեթոդը կարող է ենթադրել մի շարք տհաճ փորձառություններ, Կոնֆուցիուսն այն անվանում է «ամենադառը» մեթոդը»
Այնուամենայնիվ, փորձը կարող է լինել իմաստություն ձեռք բերելու ամենավստահելի միջոցը:
Լավագույն տարբերակը, իմաստություն ձեռք բերելու համար, բոլոր երեք մեթոդների կիրառումն է՝ ըստ կոնկրետ հանգամանքների։
6․ Կատարել մեդիտացիա
Կոնֆուցիուսը ասել է․ «Որքան շատ մարդ խորհի լավ մտքերի մեջ, այնքան լավ կլինի նրա աշխարհը և աշխարհն ընդհանրապես»:
Կոնֆուցիուսի համար դրական մտքեր ունենալը հսկայական նշանակություն ունի:
Դրական մտքեր ունենալը կարող է ինքնաբերաբար չլինի, բայց դա կարող է դառնալ սովորություն:
Լավ մտքեր ունենալով ՝ մենք կարող ենք սովորել, թե ինչպես լինել բարի և ուշադիր:
Ըստ Կոնֆուցիուսի՝ կարող ենք սովորեցնել , որ մեր վարքը առաջնորդի մեր զգացմունքները:
Ներկա սթրեսային դարաշրջանում, երբ բոլորը շտապում են, մեր մտքերը կարող են մոլեգնել, մեր զգացմունքները կարող են ամբողջությամբ ճնշել մեզ։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է բոլորիս համար սովորել վերահսկել մեր վարքագիծը`
սովորելով զարգացնել դրական մտքեր:
Եվ ահա, որտեղ մեդիտացիան կարող է ահռելի օգնել:
Մեդիտացիան մեզ համար կարևոր է մեր ներսում խաղաղություն ստեղծելու և բացասական մտքերից խուսափելու համար:
Մենք պետք է հասկանանք, որ կյանքում դժվարությունները գալիս ու գնում են, իսկ մեդիտացիան մեզ օգնում է դրանում։
Մնացեք կենտրոնացած և հանգիստ, որպեսզի չշեղվենք այն ճանապարհից, որով գնում ենք։
Մեդիտացիան օգնում է մեզ զարգացնել դրական վերաբերմունք՝ հաղթահարելու խոչընդոտները, որոնց մենք առերեսվում ենք մեր կյանքում։
Երբ իրերին լավատեսորեն ես նայում, ինքնաբերաբար ոգեշնչվում ես և լցվում դրական էներգիայով.
Կան մեդիտացիայի բազմաթիվ տեսակներ։
Մեդիտացիաների տեսակների մասին կարող եք կարդալ Մեդիտացիներ էջում։
Նյութը պատրաստեց՝
Կիմա Բաղդասարյանը
Աղբյուր՝ https://www.youtube.com/c/PhilosophiesforLife
Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։