Ավանդաբար, բանդհաները դասակարգվել են մուդրաների մաս և տարածվել են ուսուցչից աշակերտ բերանացի։
Բանդհա սանսկրիտով կամ հին հնդկերենով բառ է, որը նշանակում է <<պահել>> կամ <<կողպել>>։ Այս նշանակությունը ամբողջությամբ բացատրում է այն ֆիզիկական գործողությունը, որը ներգրավված է բանդհայի կատարման ժամանակ։
Բանդհաները կարելի է կիրառել առանձին կամ մուդրաների, ասանաների ու շնչառական վարժությունների համադրությամբ։
Գոյություն ունեն 4 բանդհաներ՝
1․ Ջալանդհարա բանդհա,
2․ Մուլա բանդհա,
3․ Ուդդիյանա բանդհա,
4․ Մահա բանդհա։
Մահա բանդհան մյուս երեքի միաժամանակյա միասին կատարումն է։
Ջալանդհարա բանդհա (կոկորդում արգելքի ստեղծում)։
Ինչպե՞ս կատարել այս բանդհան։ Նստեք պադմասանայի (լոտուսի դիրք) կամ սուխասանայի (հանգիստ նստած դիրք) դիրքով, գլուխը և իրանը ուղիղ։ Նրանք, ովքեր չեն կարողանում այս դիրքերով նստել, կարող են կատարել բանդհան կանգնած։ Ձեռքերի ափերը դրեք ծնկներին։ Փակելով աչքերը՝ թուլացնել ամբողջ մարմնինը։ Կատարեք ներշունչ դանդաղ ու խորը և պահեք շունչը։ Պահելով շունչը՝ գլուխը բերեք առաջ և թեթև սեղմեք ծնոտը կրծքին։ Ձեռքերը ուղղեք և սեղմեք ձեռքերով գետնին։ Միաժամանակ, կորացնեք իրանը դեպի ներս։ Այսպիսով՝ մենք ճնշում կառաջացնենք վզի հատվածում։ Այս վերջնական դիրքով մնացեք այնքան, որքան շնչառությունը հերիքի։ Թուլացնեք ուսերը, ծալեք արմունկները, ուղղեք գլուխը և արտաշնչեք։ Կրկնեք այն ժամանակ, երբ շնչառությունը կարգավորվի։ Լինում է դինամիկ և ստատիկ։ Դինամիկը վերևի նկարագրվածն է, իսկ ստատիկը՝ ուջջայի շնչառության ուղեկցությամբ։
Տևողություն։ Պետք է կատարվի այնքան ժամանակ, որքան հնարավոր է հանգիստ պահել շնչառությունը։ Աստիճանաբար կարող ենք ավելացնել ժամանակահատվածը։ Սա կարելի է կրկնել մինչև 5 անգամ։
Ուշադրությունը։ Վիշուդհի չակրային կամ կոկորդին։
Հակացուցումներ։ Մարդիկ, ովքեր տառապում են վզի որոշակի հիվանդություններով, ունեն գլխապտույտներ, բարձր արյան ճնշում կամ սրտի հիվանդություններ, չպետք է կատարեն ջալանդհարա բանդհան։ Չնայած այն իջեցնում է արյան ճնշումը, շնչառության երկար պահումը կարող է ճնշում գործադրել սրտի վրա։
Օգուտները։ Այս պրակտիկան նվազեցնում է սթրեսը, բարկությունը, մտքին խաղաղություն է տալիս։ Բալանսավորում է վահանաձև գեղձի գործառնությունը և կարգավորում է նյութափոխանակությունը։ Սովորաբար թթվածնի պակասը մարմնում և ածխաթթու գազի ավելացումը, հանգեցնում են սրտի աշխատանքի արագացմանը և ծանր շնչառությանը։ Կարոտիդային սինուսի վրա ճնշում գործադրելով՝ սրտի աշխատանքը դանդաղում է և շնչառությունը հնարավոր է լինում ավելի երկար պահել։
Մուլա բանդհա։
Յոգայի տարբեր դպրոցներ այսօր մուլա բանդհան անվանում են կոնքային հատակի և հետանցքի մկանների կծկումը, սա ամենահաճախ հանդիպող մուլա բանդհայի սահմանումն է։
Ինչպե՞ս կատարել այս բանդհան։
Տեխնիկա 1։
Փուլ 1։ Նստեք siddha / siddha yoni դիրքով, որպեսզի ճնշումը լինի կոնքային/հետանցքային հատվածում:
Փակեք աչքերը և թուլացրեք ամբողջ մարմինը: Կենտրոնացեք շնչառության վրա մի պահ։ Այնուհետև ուշադրությունը տեղափոխեք կոնքային/ հետանցքային հատված։ Կծկեք կոնքային հատակի և հետանցքային մկանները ու թուլացրեք։ Շարունակեք կծկել և թուլացնել այդ մկանները ռիթմիկ ու հավասարաչափ, որքան հնարավոր է։
Փուլ 2։ Դանդաղ կծքեք այս հատվածը և այդպես պահեք։ Շարունակեք շնչել և մի պահեք շունչը: Անհրաժեշտ է կատարել մաքսիմում 10 անգամ կծկում և ամբողջական թուլացում։ Ի տարբերություն առաջին փուլի, այստեղ կծկումը կատարվում է դանդաղ և որոշակի ժամանակ պահելով։
Տեխնիկա 2։ Մուլա բանդհան ներշնչի պահումով։
Նստեք որևէ մեդիտացիայի ասանա, որտեղ ծնկները ամբողջությամբ դիպչում են
հատակին։ Լավագույն ասանաներն են siddha / siddha yoni ասանան։ Դրեք ափերը ծնկների վրա:
Փակեք աչքերը և թուլացրեք ամբողջ մարմինը մի քանի րոպե։ Կատարեք խորը շունչ, պահեք շունչը և կատարեք ջալանդհարա բանդհան։ Պահելով ջալանդհարա բանդհան, կատարեք մուլա բանդհան՝ կծկելով կոնքային հատակի և հետանցքային մկանները և պահելով այդ կծկումը։ Պահեք այնքան, որքան հնարավոր է պահել շունչը։ Դանդաղորեն թուլացրեք մուլա բանդհան, բարձրացրեք գլուխը վեր և արտաշնչեք։ Կատարեք սա 10 անգամ։
Հակացուցումներ։ Սկսնակների համար ամենամեծ սխալը այն է, որ չափազանց շատ են կծկում մկանները, որը հանգեցնում է ոչ գիտակից սեռական գրգռվածության։ Եվ մարմինը ենթարկվում է միայն սրան, շնչառությունը խախտվում է։ Եթե դա է տեղի է ունենում, անհրաժեշտ է հանգստանալ և վերականգնել նախկին հանգիստ վիճակը և կատարել կծկումը՝ արդեն հաշվի առնելով նախկին սխալը։ Դրա համար անհրաժեշտ է կատարել սկզբում առաջին փուլը, այնուհետև երկրորդը։
Չի կարելի կատարել դաշտանային ցիկլի ժամանակ, կոնքային հատվածում սուր բորբոքային պրոցեսների դեպքում, հղիության ժամանակ։
Օգուտներ։ Մուլա բանդհան ունի շատ ֆիզիկական, մտային և հոգևոր օգուտներ։ Այն խթանում է կոնքի նյարդերը, տոնուսավորում է միզասեռական և արտազատման համակարգերը։ Նաև օգտակար է հետանցքի ճաքի, խոցերի, շագանակագեղձի բորբոքման դեպքում։ Այն ազդում է ամբողջ մարմնի վրա ուղեղի և ներզատական համակարգի միջոցով՝ օգտակար լինելով ասթմայի, բրոնխաբորբ, արթրիտի, միզուղիների անզսպության դեպքում։ Այն նաև նվազեցնում է դեպրեսիան։
Ուդդիյանա բանդհա (որովայնի մկանների կծկում)։
Նստեք siddha / siddha yoni ասանա կամ պադմասանա (լոտուսի դիրք)․ ծնկները պետք է լինեն հատակին: Բարձ կարող եք դնել հետույքի տակ , որպեսզի ծնկները իջնեն հատակին։ Տեղադրեք ձեռքերի ափերը ծնկների վրա:
Փակեք աչքերը և թուլացրեք ամբողջ մարմինը: Շնչեք խորը քթանցքների միջոցով:
Արտաշնչեք բերանով՝ դատարկելով թոքերը։ Պահեք արտաշունչը։ եկեք առաջ և ձեռքերի ափերով սեղմեք ծնկները հատակին։ Ուղղեք ծնկները, բաձրացրեք ուսերը՝ թուլ տալով ողնաշարը ընդլայնվի։
Կատարել ջալանդհարա բանդհան՝ սեղմելով ծնոտը կրծքավանդակին։
Կծկեք որովայնի մկանները դեպի ներս։ Պահեք այդ կծկումը և արտաշունչը այնքան, որքան կարելի է պահել արտաշունչը։ Այնուհետև թողեք որովայնի մկանների կծկումը, ծալեք արմունկները և իջեցրեք ուսերը։ Բարձրացրեք գլուխը ւ դանդաղ շնչեք։ Մնացեք այս դիրքով այնքան ժամանակ մինչև շնչառության կարգավորմանը։ Կատարեք 3 փուլով սկզբում, այնուհետև հասցրեք մինչև 10 փուլի մի քանի ամիսների ընթացքում, մինչև վարժվեք այս պրակտիկային։
Ուդդիյանա բանդհան շատ հեշտ է կատարել շրջված դիրքերի ժամանակ։
Հակացուցումներ։ Չի կարելի կատարել հաստ աղիքների բորբոքման, ստամոքսի խոցի կամ աղիքային խոցերի դեպքում, արյան բարձր ճնշման, սրտի հիվանդությունների, գլաուկոմայի դեպքում։ Նաև հղի կանայք պետք է խուսափեն կատարել այս բանդհան։
Օգուտներ։ Ուդդիյանա բանդհան կարող է բուժիչ ազդեցություն ունենալ որովայնի կամ ստամոքսի որոշակի հիվանդությունների դեպքում, ներառյալ՝ գազերի , մարսողական խանգարումների, որդերի առկայության դեպքում։ Մարսողական կրակը ակտիվանում է և մարսողական օրգանները մերսվում են և տոնուսավորվում։ Մակերիկամները հավասարակշռված են՝ հեռացնելով հոգնածությունը, բարկությունը և լարվածությունը։ Բարելավվում է արյան շրջանառությունը ամբողջ իրանում և ուժեղացնում է բոլոր ներքին օրգանները։
Ուդդիյանա բանդհան պետք է կատարել միշտ դատարկ ստամոքսով։
Մահա բանդհա։
Նստեք siddha / siddha yoni ասանա կամ պադմասանա (լոտուսի դիրք)․ ծնկները պետք է լինեն հատակին: Բարձ կարող եք դնել հետույքի տակ , որպեսզի ծնկները իջնեն հատակին։ Տեղադրեք ձեռքերի ափերը ծնկների վրա:
Փակեք աչքերը և թուլացրեք ամբողջ մարմինը: Շնչեք խորը և դանդաղ քթանցքների միջոցով: Ուժեղ և ամբողջությամբ արտաշնչեք բերանով և պահեք արտաշունչը։ Այնուհետև կատարեք ջալանդհարա, ուդդիյանա և մուլա բանդհաները այս հերթականությամբ։ Պահեք այդ բանդհաները այնքան, որքան հնարավոր է։ Այնուհետև, բաց թողեք մուլա, ուդդիյանա և ջալանդհարա բանդհաները այս հերթականությամբ։ Դանդաղ շնչել, երբ գլուխը բարձրացել է։ Սա մեկ փուլ է։ Կարող եք կատարել այս բանդհան 9 փուլով։
Հակացուցումներ։ Մարդիկ, որվքեր ունեն բարձր կամ ցածր արյան ճնշում, սրտային հիվանդություններ, կաթված են տարել, ճողվածք, ստամոքսային կամ աղիքային խոց, պետք է խուսափոլ կատարելու այս բանդհան։ Հղի կանայք նույնպես պետք է չկատարեն այս պրակտիկան։
Օգուտներ։ Մահա բանդհան տալիս է այն բոլոր օգուտները, ինչ մյուս բանդհաները։ Այն կարգավորում է ամբողջ ներզատական համակարգը։ Մարմնի յուրաքանչյուր բջիջ երիտասարդանում է։ Այն նվազեցնում է բարկությունը և նախատրաստում է միտքը մեդիտացիայի։ Այն կարող է ամբողջությամբ արթնացնել պրանան կամ կենսական էներգիան գլխավոր չակրաներում։
Նյութը պատրաստեց՝
Կիմա Բաղդասարյանը
Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։