Հայաստանի յոգայի ֆեդերացիան անցկացնում է նաև ուսուցչական դասընթացներ, որը անց է կացնում Ֆեդերացիայի նախագահ` Հակոբ Բաղդասարյանը: Դասընթացի մասնակիցները որակավորվում են Հայաստանի յոգայի ֆեդերացիայի, ինչպես նաև Յոգայի Միջազգային Խորհրդի կողմից (YAI Yoga Aliance International, YTTC,200 hours, India ): Տրվում է միջազգային նմուշի դիպլոմ, որը հնարավորություն է տալիս բոլոր մասնակիցներին աշխատելու որպես յոգայի ուսուցիչ աշխարհի գրեթե բոլոր երկրներում : Դասընթացը կազմվել և մշակվել է Յոգայի Միջազգային Խորհրդի չափանիշներին համապատասխան և իրենց իսկ կողմից հաստատվել որպես միջազգային ուսուցչական դասընթացի ծրագիր: Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակցներին տրվում է սերտիֆիկատներ միջազգային յոգայի խորհրդի կողմից (Հնդկաստան):
Դասընթացի բովանդակություն՝
- Աշտանգա յոգայի պատմությունը,
- Մահարիշի Պատանջալիի 8 աստիճանները,
- Յոգա ասանաների կատարման կարգը, մեթոդաբանությունը, ֆիզիոլոգիական ներգուծությունն ու հակացուցումները
- Պրանայամաներ, պրանայամաների մեթոդոլոգիան, կատարման կարգը, հոգեֆիզիոլոգիական ներգործությունները, հակացուցումները, բանդհաներ, օրգանիզմի մաքրման ռիտուալների և պրոցեսների մասին
- Մուդրաներ,
- Վիգյան Բայրավ տանտրա (Օշոյի մեկնաբանմամբ)
- Կենտրոնացման, խաոտիկ մեդիտացիաներ, տրանսային ռելաքսացիոն պարային մեդիտացիաների մեթոդոլոգիան, մեդիտացիաների տարբեր տեսակների ծագման մասին, ներգործությունների և հակացուցումների մասին
- Մանտրաների ներգործության մասին և նրանց կատարման կարգը:
Նաև կխոսենք ընդհանուր հոգեբանության, յոգայի հոգեբանության մասին, կստանաք հիպնոթերապիայի, հոգեվերլուծության, նեյրոլինգվիստիկ ծրագրավորման և հոգեբանությանը վերաբերող Ձեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ :
Դասընթացի ժամանակ մեզ կհյուրընկալեն մասնագետներ նաև արտերկրից:
Հարգանքներով`
Հայաստանի յոգայի ֆեդերացիա
Հետևեք մեզ՝
© 2021 Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա – Բոլոր իրավունքները պահպանված են