Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան հիմնադրվել է 2009 թ.-ին: Մի քանի համախոհ որոշեցին, որ ժամանակն էր եկել յոգան ավելի մասսայականացնել այն տարածելու և զարգացնելու նպատակով, քանզի նրանք տեսանում էին յոգան որպես առողջ ապրելակերպի, երջանիկ կյանքի գրավական, որպես դրական և արդյունավետ կենսակերպ:

Տարբեր յոգիներ միասին հավաքվեցին և որոշեցին, որ ֆեդերացիան լավագույն ֆորմատը կլինի, քանի որ նրանցից շատերն ունեին իրենց դպրոցներն ու կենտրոնները, և որոշեցին միասնական օրգանիզմ ստեղծել: Ի վերջո, յոգա բառացի նշանակում է միություն: 

Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան հետաքրքրված է յոգայի գաղափարը պրոպագանդելու մեջ և պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության և յոգայով հետաքրքրվող անհատի, որպեսզի վերջինս կարողանա փոխակերպի սեփական կյանքը և դրական ազդեցություն թողնի իր ընկերների ու համայնքի վրա:

Հայաստանի յոգայի ֆեդերացիայի հիմնական նպատակն է միավորել և համախմբել Հայաստանում գոյություն ունեցող յոգայի տարբեր կազմակերպությունների գործունեությունը:

Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան նաև որակավորում է տալիս յոգայի ուսուցիչներին Յոգայի Միջազգային Ալյանսի և Յոգայի Միջազգային Ֆեդերացիայի երաշխավորությամբ:

Բացի մի շարք ծրագրերից, ֆեդերացիայի տարբեր մասնագետներ կարող են պատրաստել անհատական կամ խմբային գործընթաց, վարժանք, դասընթաց՝ հարմարեցված Ձեր կամ ձեր խմբի կարիքներին, ինչը կնպաստի աշխատունակության բարձրացմանը, ֆիզիկական և մտավոր առողջությանը, միջխմբային կամ միջթիմային շփման որակի բարձրացմանը և այլ գործընթացների:
 
Կապվե՛ք մեզ հետ հարցերի և առաջարկների համար:

Հետևեք մեզ՝

© 2021 Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա – Բոլոր իրավունքները պահպանված են