Հունվարի 25֊ից վերսկսվում է շատերի կողմից սպասված մեդիտացիոն կուրսը, որը կոչվում է ՄԻՍՏԻԿ ՎԱՐԴ, իսկ այդ վարդի գույնը էլեկտրիկ կապույտն է և ինչո՞ւ ՄԻՍՏԻԿ, որովհետև այդ գույնի վարդ չկա։
Կուրսի ընթացքում կսովորենք՝
1․ՎիԳՅԱՆ Բհայրավ Տանտրա (Օշո մեկնաբանմամբ )
2․Դինամիկ մեդիտացիոն տեխնիկաներ
3.Մարմնաշարժողական, այսպես ասված պարային տեխնիկաներ
4.Շամանական տրանսային մեդիտացիաներ
5.Ստատիկ մեդիտացիաներ
6.Հոգեբանական թրեյնինգներ
7.Թեյախմություններ հանգիստ և ուրախ մթնոլորտում
8.Երեկոյան/գիշերային կյանքը տոնելու պարախմբություններ:
«Գալիս եմ ձեզ հետ կիսվելու Իմ կենսափորձով ու տեխնիկաներով, փորձելով որակ ու խորություն հաղորդել ցանկացած մարդու դասավանդելով , ինքնաճանաչման և աճելու գործընթացին միտված մի անբացատրելի ճանապարհորդություն:
Թույլ մի՛ տվեք, որ առօրյան ծանրաբեռնի ու խամրեցնի ձեր կյանքի գույները, դո՛ւրս եկեք ձեր կաղապարներից և դարձե՛ք կյանք, հակառակ դեպքում կնմանվեք փոշով ծածկված հայելու: Այս հանդիպումները կաջակցեն նաև ունենալու նոր ընկերներ ու ջերմ հարաբերությունների ամուր հիմքեր կերտել։
Առաջին դասը լինելու է անվճար և ներածական։
Հարցեր. Ի՞նչ արժե, արժե շաաատ թանկ , նույնիսկ արժեք չունի։ 🙂
Իսկ վճարը ընդհամենը 30,000 դրամ , սակայն կուրսի ամբողջական ավարտից հետո եթե կլինի մարդ, ով կասի, որ իրեն այս ամենը անօգուտ էր, ապա ես թերահավատորեն իր գումարը հետ կվերադարձնեմ :
Ի՞նչ կտա մեզ այս ծրագիրը: Դրա մասին ոչինչ չեմ ասի, սակայն կզգաք ձեր իսկ վրա, և հարցերը կամաց – կամաց կանհետանան:
Ի տարբերություն նախկինում իմ անցկացրած ծրագրերիս այս խումբը լինելու է շատ սահմանափակ և ընտրված մարդկանցով։ Ասածս այն է, որ տեղերը սահմանափակ են և պետք է նախապես գրանցվել :
ԴԵ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԵՊԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ, ԴԵՊԻ ՄԵԴԻՏԱՑԻԱՅԻ ԱՇԽԱՐՀ»:
Սիրով ՝ Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյան
Մեդիտացիոն կուրսին գրանցվելու համար կարող եք զանգահարել 094֊80֊80֊40 հեռախոսահամարով։