Յոգան, որպես մեկ ամբողջական համակարգ ծագել է Հնդկաստանից, դեռևս վաղնջական ժամանակներում: Այդ մասին են վկայում հին հնդկական մշակույթի ամենահին գրավոր հուշարձանները, որոնք մեզ են հասել Վեդաների տեսքով, որոնք 4500 և ավելի տարիք ունեն: Վեդաները ստեղծել են ոգեշնչված յոգերը, որոնք հասել էին բարձր մակարդակների: <<Ռիգ վեդա>>-ում (չորս Վեդաներից մեկը), որի մասին գիտնականները խոսել են դեռևս մեր թվարկությունից առաջ 2500 տարի առաջ, յոգան հիշատակվում է որպես հասարակական, սոցիալական, բարոյական և բնապահպանական կյանքի որոշ ասպեկտների ամբողջույթան համակարգ: Այստեղ տրվում էին ստեղծագործական օրհներգեր՝ փառաբանելու բնության օրենքները, քայլեր էին իրականացվում մարդկային կյանքի գաղտնիքները բացահայտելու ուղղությամբ:

Ուպանիշադների և բրաhմանի հայտնվելով՝ մենք ունենք մեզ այսօր հասած յոգայի գրավոր աղբյուրները: Բրահմանը այն տեքստերն են, որոնք նկարագրում են ծիսակատարությունները ու տալիս որոշ պատմագիտական և ընդհանուր գիտելիք: Այդտեղ հիշատակվում են ջափա յոգան /սուրբ հնչյունների ՝ մանտրայի օգտագործում/ և մաունան/ ներքին լռության վրա կենտրոնացում: Այստեղ էլ առաջին անգամ գրավոր հիշատակվում է ԱՈՒՄ /ՕՄ/ մանտրան ու բացատրվում է նրա նշանակությունը, դրվում պրանայամայի՝ շնչառական վարժություններով կենսական էներգիայի /պրանա/ ուղղորդված կառավարման հիմքերը:

Իսկ ուպանիշադները իսկապես հիմնարար ստեղծագործություն դարձան: Սանսկրիտերեն ՝ <<ուպա>>-կողքին, <<նի>>-ուսումնասիրել, <<շադ>> -նստել, ստացվում է <<նստել կողքին /ուսուցչի/ ու ուսումնասիրել, ստանալ գիտելիք>>:

Մի շարք գիտնականներ յոգայի ծագումը կապում են Մոհեջո Դարոյի և Հարափայի (մթա III-II հազարամյակ) քաղաքակրթության զարգացման հետ, հիմք ընդունելով այն, որ պեղումների ժամանակ Ինդոս գետի հովտում հայտնաբերվել են  մարդկանց տպագիր նկարներ, որոնք նստած են եղել լոտուսի դիրքով: Ապա, հայտնաբերվել են հատուկ յոգայական վարժություններ (ասանաներ), որոնք իրենց կիրառությունն են գտել տարբեր ոլորտներում, տարբեր մարդկանց կողմից: Բայց ժողովրդական իմաստությունը պահպանել է միայն ամենա արժեքավորն ու ամենա օգտակարը միայն: Այսպիսով,  գիտնականների կողմից յոգան ներկայացվեց, որպես մարդկային հոգեբանական ինքնահաստատման ճանապարհ:

Հնդկաստանում, ինչպես նաև ողջ  Արևելքում գոյություն ունի հատուկ ավանդույթ, ըստ որի, յոգան կարող է փոխանցվել միայն ուսուցչից (գուրու) ուղղակի ճանապարհով աշակերտին (չոլա), խստորեն հետևելով կարևորագույն կանոնին՝ պարզից բարդ: Գիտելիքների փոխանցման նման եղանակը թույլ է տալիս պահպանել գործող իրական ուսմունքներն առանց աղավաղելու: Այն ուսուցիչը, որն իր սեփական փորձից ելնելով է տիրապետում մեթոդներին, խստորեն է հետևում իր աշակերտներին, այնքան ժամանակ, մինչև աշակերտը կտիրապետի կատարելապես և հասնում է յոգայի բարոյական կատարելագործման աստիճանին: Դա երկար և հոգատար ուղի էր, որտեղ փոխազդեցության մեջ էին գտնվում ֆիզիկական առողջության, բարոյական և էթիկական նորմերն ու կանոնները, դրանց մաքրության կրթության և պահպանման հետ: Սա համարվում է գրագետ, գիտական և կրթական լավագույն մոտեցումը:

Նյութը պատրաստեց՝

Կիմա Բաղդասարյանը

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի Յոգայի Ֆեդերացիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։

 

© 2021 Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա – Բոլոր իրավունքները պահպանված են